Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՄ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ. «Ազատություն» ռ/կ

Մարտ 04,2014 00:12

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը մարտի 3-ի երեկոյան ընդունեց Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քայլերը դատապարտող և պատժամիջոցներ սահմանող հայտարարություն:

Հայտարարության համաձայն` Եվրոպական միությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ռուսաստանի ոտնձգությունները:

ԵՄ 28 երկրների արտգործնախարարներ իրենց համատեղ հայտարարությունում հիշեցնում են Ռուսաստանին այն բոլոր միջազգային պայմանագրերն ու ակտերը, որով Ռուսաստանը ճանաչում է Ուկրաինայի ամբողջականությունը` համաձայնելով, որ Ղրիմի ինքնավար հանրապետությունը կարող է հանրաքվե անցկացնել միայն տեղական խնդիրների վերաբերյալ, այլ ոչ թե այնպիսի հարցերով, որոնք կարող են փոփոխել Ուկրաինայի տարածքային կառուցվածքը:

ԵՄ կոչ է անում Ռուսաստանին անմիջապես ետ քաշել իր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից և խորհրդակցություններ սկսել Ուկրաինայի հետ` համաձայն Բուդապեշտի հուշագրի պայմանների:

Ռուսաստանի կողմից իրավիճակը մեղմող քայլերի բացակայության դեպքում ԵՄ խոստանում է դադարեցնել վիզային բանակցությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև կիրառել նպատակային պատժամիջոցներ:

ԵՄ Խորհրդի համատեղ հայտարարությունը նաև նշում է, որ ուշիուշով հետևելու է Ուկրաինական զարգացումներին և պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար` սառեցնելով նրանց ֆինանսական ակտիվները:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31