ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 3-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ, կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին, կայցելի Արցախի պետական համալսարան և հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Նախարար Ա. Աշոտյանը կայցելի նաև ԼՂՀ հարավային շրջաններ:
Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն