Այսօր բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում պարգեւատրման արարողության ժամանակ անցանկալի միջադեպ տեղի ունեցավ:
Մինչեւ 64 կգ քաշային կարգի պարգեւատրման արարողությունը կատարվեց առանց արծաթե մեդալակրի մասնակցության: Էջմիածինցի Արա Պուլուզյանը եւ նրա մարզիչ Պավլիկ Կարսլյանը, համաձայն չլինելով եզրափակչում մրցավարների որոշմանը, որոնք հաղթանակը շնորհեցին շիրակցի Հովհաննես Բաչկովին (նկարում), որոշել էին բոյկոտել պարգեւատրման արարողությունը:
Միջադեպի մասին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն Aravot.am-ին ասաց. «Մարզչի եւ բռնցքամարտիկի պահվածքը մարզական չէ: Նրանց պահվածքը անպայման ֆեդերացիայի գործկոմի քննարկման առարկա կդառնա: Ես, թեեւ ֆեդերացիայի նախագահն եմ, բայց չեմ միջամտում: Այդպես ավելի ճիշտ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև