Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում մեկնարկեց «Երիտասարդ տեխնիկ» ծրագիրը: Այն դասընթաց է ` տեսական և գործնական աշխատանքի ձևով,աշակերտների տեխնիկական կրթությունը բարձրացնելու և տեխնիկական հմտությունները իրագործելու:
Դասընթացին մասնակցում են 17 պատանիներ և աղջիկներ մրցույթային կարգով ՝ սեփական նախաձեռնությամբ որևէ տեխնիկական աշխատանք կատարելու նպատակով և ծնողի գրավոր համաձայնությամբ:
«Հաշվի առնելով, որ պետական կրթական ծրագրով կրճատվել է դպրոցում տեխնիկական դասընթացի ժամերը,աշակերտները շատ քիչ գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերում այդ դասաժամին: Այս ծրագրի իրականացման շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի բարձրացնել երեխաների տեխնիկական հմտությունները: Գնդեվազ համայնքին անհրաժեշտ են ապագա վարպետներ և ինժեներներ»,- մեզ հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար՝ Գնդեվազի միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցիչ Մխիթար Արշակյանը:
Իսկ ի՞նչ կսովորեն երիտասարդները ծրագրի իրականացման շնորհիվ հարցին պատասխանեց՝ էլեկտրոտեխնիկայի անվտանգության կանոններ , ձեռք կբերեն հմտություններ , որը չկա տեխնոլոգիայի դասընթացում, խառատային հաստոցով աշխատելու անվտանգություն և հմտություն, սոսնձելու հմտություններ , նաեւ չլուծվող հարցերը լուծելի դարձնելու, հոգեբանական դասընթացը ՝ չնկճվել, թերագնհատել սեփական ուժերը, որը չկա տեխնոլոգիայի դասընթացում :
Կարդացեք նաև
Ըստ Մխիթար Արշակյանի՝ այս դասընթացի կարիքը կար դեռ 10 տարի առաջ, որովհետև փակվեցին պրոֆտեխ ուսումնարանները: «Այսօր կան լավ մասնագետներ, բայց քչերն ունեն համապատասխան փաստաթղթեր,- ասաց նա եւ ավելացրեց,- Ինձ օրվա մեջ դիմում են շատ պատանիներ և աղջիկներ ` հեծանիվ, չմուշկներ կամ որևէ իր սոսնձելու հարցերով: Եթե կան հարցեր, ուրեմն կա անհրաժեշտություն հարցերին պատասխանելու` ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին դասընթացի միջոցով»:
Ծրագրի ղեկավարը ներկայացրեց, որ ծրագրից կօգտվեն գյուղի 20-25 երեխաներ և երիտասարդներ, այսպես ծնողները, իրենց երեխաները կլինեն զբաղված և ձեռք կբերեն գիտելիքներ և ձեռքի աշխատանքի հմտություններ:
Նշենք նաեւ, որ «Պատանի տեխնիկ » ծրագիրն իրականացնելուն աջակցում է «Գեոթիմ» ՓԲԸ-ն ՝ տրամադրելով համապատասխան միջոցներ ու համակարգիչ, իսկ համայնքի դպրոցը տրամադրել է արհեստանոցի գույքը և օգնում է այլ հարցերով:
Մարիանա ԱՐՇԱԿՅԱՆ