ՄԱԿ ՓԳՀ. ԵՐԵՎԱՆ. 2014թ. մարտի 2-ին. Գարնանամուտի և Բարեկենդանի տոնի կապակցությամբ Հայ կաթոլիկ եկեղեցում Միավորված Ազգերի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան գրասենյակը Հայկական Կարիտասի աջակցությամբ նախաձեռնեց բացօթյա համերգ եկեղեցու տարածքում բնակվող սիրիահայ ընտանիքների համար: Համերգին մասնակեցին ՄԱԿ ՓԳՀ Ազգային հետևորդ, սիրված երգչուհի տկ. Զարուհի Բաբայանը և իր երգի ստուդիայի, ինչպես նաև Սոֆի Դեվոյանի պարի և հոգու թատրոնի սաները՝ հանդիսատեսին պարգևելով գարնան շունչ և ուրախություն:
Միջոցառման նպատակը մեր սիրիահայ հայրենակիցներին ոգեշնչելն ու կյանքի նոր շունչ պարգևելն էր, երգի ու պարի միջոցով նրանց սփոփելը և քաջալերելը նոր հայրենիքում նոր կյանք սկսելու համար:
Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ ՓԳՀ-ին և տկ. Զարուհի Բաբայանին գեղեցիկ մտահղացման համար և նշեց, որ այն թախիծը, որ մշտապես տեսնում էր սիրիահայերի աչքերում, այսօր դրանք չի տեսնում. «Այսպիսի միջոցառումները ուժ և հավատ են ներշչում տառապանքի միջով անցած, սակայն այժմ իրենց պատմական հայրենիքում ապահով հանգրվան գտած մեր սիրիահայ հայրենակիցների»,- ասաց արքեպիսկոպոս Մինասյանը:
ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտոնակատար տկ. Քեյթ Փուլերը իր բացման խոսքում ասաց, որ գարնանային այս տոնը խորհրդանշում է կյանքի վերելք և հույս դեպի ապագա: «Ուրախ եմ լինել այսօր այս ջերմ մթնոլորտում: Համոզված եմ, միասնական ուժերով կկառողանանք օգնել ձեզ լիարժեք կյանք վերսկսել ու և հաջողությունների հասնելու Հայաստանում»-, նշեց, տկ. Քեյթ Փուլերը:
Կարդացեք նաև
Զարուհի Բաբայանը իր փոքրիկ սաները հուզեցին հանդիսատեսին իրենց հիանալի ելույթներով կարծես մեր սիրիահայ հայրենակիցների հետ կիսելով գարնան, նոր կյանքի, անցած ապրումների և հաղթահարած դժվարությունների մասին նրանց զգացողությունները:
ՄԱԿ ՓԳՀ