Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թորոսյան. «Բռնցքամարտն այնքան էլ բարվոք վիճակում չէ»

Մարտ 02,2014 21:37

Գնահատելով «Դինամո» մարզադահլիճում ացկացված բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն Aravot.am-ին ասաց, որ այն ցույց տվեց, որ մենք դեռեւս կարող ուժեր ունենք: Սակայն  մարզաձեւն ընդհանուր առմամբ այնքան էլ բարվոք վիճակում չէ. «Եղավ այն, ինչ սպասում էինք: Բայց ինչ -որ լավ բան, այնուամենայնիվ, նշմարվում է: Մի քանի քաշային կարգերում, կարծես, ընդգծվում են մեր վաղվա սպասելիքներն իրականացնողները», – ասաց գլխավոր մարզիչը:

Նրա խոսքերով, մրցանակակիրները կընդգրկվեն ազգային հավաքականների թեկնածուների ցուցակ: Հետագայում, հանրապետության երիտասարդական առաջնության ավարտից հետո, մրցափորձի կուտակման նպատակով նրանց հետ համատեղ ուսումնամարզական հավաքների կմասնակցեն նաեւ աչքի ընկած երիտասարդները: Եվ քանի որ այս տարի մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություն չկա, մեր տղաները հանդես կգան միջազգային եւ ընկերական մրցաշարերում:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ միջազգային մրցափորձ ձեռք բերելու նպատակով մեծահասակներին ժամանակ առ ժամանակ փոխարինեն  երիտասարդները, Դավիթ Թորոսյանը պատասխանեց. « Մեր մեծահասակների մեջ էլ քիչ չեն միջազգային մրցափորձի կարիք ունեցողները: Ամեն ինչ հայտնի կլինի միայն հավաքների ու մարզումների ընթացքում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31