Մայրաքաղաքի «Դինմանո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայտնի դարձան տասը քաշային կարգերի հանրապետության չեմպիոններն ու մրցանակակիրները:
Եզրափակիչ մարտերում հաղթանակ տարան եւ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճան բարձրացան Կորյուն Սողոմոնյանը՝ 49 կգ քաշային կարգ, Նարեկ Աբգարյանը՝ 52, Հենրիկ Մոքոյանը՝ 56, Արթուր Վարդանյանը՝ 60, Հովհաննես Բաչկովը՝ 64, Վլադիմիր Մարգարյանը՝ 69, Արման Հովհիկյանը՝ 75, Նիկոլ Արությունովը՝ 81, Հենրիկ Սարգսյանը՝ 91 եւ Ռաֆայել Սիմոնյանը՝ +91:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ