Մոսկվայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությանն այսօր՝ մարտի 2-ին, Հայաստանի հրաձգության հավաքական թիմի մարզիկներից մասնակցեցին Էլմիրա Կարապետյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուրեն Բերյանը և արդեն Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հրաչիկ Բաբայանը:
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 40 կրակոց մրցապայքարում Է. Կարապետյանը 56 մրցակիցներից 367 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 27-րդ տեղը: Եվրոպայի առաջնությունն Էլմիրայի առաջին արտագնա մրցումն էր:
Վազող թիրախ` խառը վազք, 10մ, 20+20 կրակոց մրցապայքարում Լ. Մկրտչյանը 11 մրցակիցներից 348 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց մրցապայքարին մասնակցել է 56 մարզիկ: Հ. Բաբայանը 618.3 միավորով զբաղեցրել է 12-րդ, իսկ Սուրեն Բերյանը 609.3 միավորով 42-րդ տեղը:
Կարդացեք նաև
Մրցման այսօրվա մասնակիցներն ավարտեցին մրցելույթները, բացառությամբ Լ. Մկտչյանի, նա դեռ մի վարժություն էլ ունի մարտի 4-ին: Մարտի 3-ին երիտասարդների պայքարին կմասնակցի նաև արդեն Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն Զավեն Իգիթյանը (նվաճել է Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր): Դեռևս մրցելույթները չեն սկսել Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Պետրոսյանը (վազող թիրախ) և թիմի միակ մեծահասակ Քրիստիան Լաուերը (հրացան):
Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է Գագիկ Մելոյանի, Խորեն Իգիթյանի և գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հրաձգության հավաքական թիմը կմրցի մինչև մարտի 5-ը և հայրենիք կվերադառնա մարտի 6-ին ժամը 01:00-ին: