ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է անում Ռուսաստանին չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կավելացնեն լարվածությունը Ղրիմում: Գրում է Gazeta.ru-ն:
«Ես չափազանց անհանգստացած եմ Ղրիմի վերջին զարգացումներից: Ռազմական խմբերի գործողությունները, որոնք եղել են այսօր, վտանգավոր են եւ անպատասխանատու: Ես կոչ եմ անում Ռուսաստանին չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կբերեն լարվածության ավելացման»,- ասել է նա:
Նա նաեւ ասել է. «Այն, ինչ անում է Ռուսաստանը վտանգ է Եվրոպայի եւ աշխարհի համար»: