Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպես չի, որ բարեփոխումները պիտի լինեն այնքան սիրելի, որ ժողովուրդը դրանք գրկի ու նստի. Գալուստ Սահակյան (1in.am)

Մարտ 02,2014 12:17

1in.am. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անհիմն է համարում մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իշխող մեծամասնությունը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ կուլիսային խոսակցություններ ու քննարկումներ է ունենում:
«Նման քննարկումների ես չեմ մասնակցել և չեմ կարծում, որ նման քննարկումներ եթե եղած լինեին, ես տեղյակ չէի լինի»,- ասաց նա:

Հարցին՝ շարունակո՞ւմ է արդյոք պնդել, որ կուտակային համակարգը քայլ առաջ է, բողոքի զանգվածային ակցիաները մտորումների տեղիք չե՞ն տալիս, Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, աշխարհն է էդ ճանապարհով գնացել: Աշխարհի բոլոր տիպի բարեփոխումները կատարվում են պարտադիր: Իմիջիայլոց, նորանկախ Հայաստանում, երբ մենք անկախ պետության ճանապարհով էինք գնում, որևէ մեկը հանրաքվեի չդրեց տնտեսական համակարգ փոխելը, տնտեսությունը ազատականացնելը, որևէ մեկը հանրաքվեի չդրեց, որ փողերի փոխման հարցը ժողովուրդը որոշեր, որովհետև, բնականաբար, ժողովուրդը չէր կարող որոշել: Էդ՝ մանավանդ փողերի փոխումը, բոլորի ընտանիքները աղքատացրեց միանգամից, բայց ես դա ճիշտ եմ համարում»:

Սահակյանը մասնավորեցրեց՝ այնպես չի, որ բարեփոխումները այն տիպի պիտի լինեն և այնքան սիրելի, որ ժողովուրդը դրանք գրկի ու նստի: ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ դա կարողանում է անել այն քաղաքական ուժը, որն ավելի վճռական է:

Հայկանուշ ԹՈՐՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31