Այս գիշեր Մագդեբուրգում կայացած WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից երրորդ մենամարտում միավորներով հաղթել է հայ բռնցքամարտիկը:
Սկզբում ավելի ակտիվ եղել է Շտիգլիցը, բայց մարտի երկրորդ հատվածում նախաձեռնությանը տիրել է Աբրահամը: Մարտի ընթացքում մրցավարները երկու բռնցքամարտիկներից արգելված հնարքների համար մեկական միավոր են հանել: Հակամարտության վերջնական ելքը որոշվել է 12-րդ ռաունդում, երբ Աբրահամը մրցակցին նոկդաունի է ենթարկել, սակայն չի կարողացել մարտը ժամկետից շուտ ավարտել: Մրցավարներից մեկն, այնուամենայնիվ, հաղթանակը տվել է Շտիգլիցին (113:112), իսկ երկուսը՝ Աբրահամին (115:110, 114:111):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ allboxing-ի
Կարդացեք նաև