Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը՝ ՀԱԿ-ի պահանջների մասին. «Ռոբերտ Քոչարյանի ականջներն են երեւում»

Մարտ 01,2014 23:07

«Սասուն» ջոկատի հրամատար, Քաղաքացիական պայմանագրի խորհրդի անդամը Սասուն Միքայելյանը հրաժարվեց  ՀԱԿ-ի կողմից հրավիրված հանրահավաքի մասին իր կարծիքն ասել, ասաց՝  այսօր այդ օրը չի:

Բայց անդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի պնդմանը, թե հերթի մեջ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը պարոն Միքայելյանն ասաց. «Վարչապետի հրաժարականը պահանջելով, իրենք լեգիտիմացնում են նախագահին, այսօր վարչապետ են ուզում փոխեն, արդեն ձեզ բոլորիդ համար է պարզ, որ ԱԺ մեծամասնությունը ՀՀԿ-ն է, այսինքն ո՞նց կարող է վարչապետ դրվի ոչ ՀՀԿ կուսակցությունից, բնական է, որ չի կարող գործի, այդտեղից ես ինչ-որ տեղ հասկանում եմ, որ երևում են Ռոբերտ Քոչարյանի ականջները»:

Նա նաեւ բացատրեց՝ ինչու չի մասնակցել այսօր  ՀԱԿ-ի հանրահավքին. «Մի բան կարամ ասեմ, որ եթե լիներ սգո երթ, ոչ թե հանրահավաք, կմասնակցեի»:

Նրա խոսքով,  «Մարտի 1-ի» անմեղ զոհերի արյունը ջուր չի դառնալու. «Որովհետև իշխանությունը 2008 թ-ի մարտի մեկին կրակեց մեր հիմնի ուղղությամբ, կրակեց զինանշանի ու եռագույնի վրա, կրակեց նաև Եռաբլուրի վրա, որովհետև Երևանի սրտում կրակեցին 10 անմեղ զոհերի վրա՝ ազատությունը շուրթերին, մարդիկ դուրս էին եկել պայքարի՝ ոչ միայն իրենց ազատության համար, այլեւ  88-ի տարած հաղթանակի համար, բայց գնդակահարվեցին: Այսինքն իշխանություները այս տարիների ընթացքում ժողովրդին ճիշտ ճանապարհով չտարան, բռնությամբ տարան հասցրին այս օրին»:

Նա նորից կրկնեց, որ  «Մարտի 1-ի» հանձնաժողովի ստեղծմամբ արդարությունը չի վերականգնվելու. «Հանձնաժողովը ձեւավորում են նման հարցը քողարկելու համար, ընդդիմությունն է  առաջարկում… նշանակություն չունի, նույն բանը եղել է մազութի գործով, նույն բանը հոկտեմբերի 27-ի գործով, նույն բանը եղել է մարտի մեկի հանձնաժողովի ժամանակ, նույն բանը այսօր կլինի, ընդամենը զոհերի հոգեկանի հետ են խաղում: Եթե իշխանությունը ուզենար բացահայտել, կբացահայտեր, կամ էլ չէր անի:  Չի կարող նման բան լինել, բայց չի էլ կարող չբացահայտվել, ժամանակի խնդիր է»: ։

Պարոն Միքայելյանը նաեւ հստակեցրեց Քաղաքացիական պայմանագիր նախաձեռնության օրակարգը. «Մեր ծրագրերը կան, պետք է մատչելի մտենք ժողովրդի մեջ, բացատրենք, ծրագիրը ներկայացնենք, ժողովրդի կարծիքն իմանանք:  Մենք մի տեղից ենք սկսել, որ պետք է ժողովուրդը լինի։ Սա քաղաքական կուսակցություն չի, այլ եկել ենք քաղաքացիական պայմանագրով, որ կարողանանք հավատ ներշնչել ժողովրդի մեջ։ Ժողովուրդը կհանմաձայնվի կուսակցություն դառնանք, կդառնանք, չէ՝ չէ»:

Հետո էլ ավելացրեց՝ իրենց հիմնական նպատակը «վերջապես լեգիտիմ նախագահ» ունենալն է։

Հիշեցնենք, որ այսօր Սասուն Միքայելյանն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1-ի» զոհերի հիշատակը պետք է հարգեին Ա. Մյասնիկյանի արձանի մոտ: Առողջական խնդիրներով Նիկոլ Փաշինյանը չէր եկել, եկել էր  նրա  14-ամյա որդին՝ Աշոտը:

«2008թ-ին չի հաջողվել լուսացնել մարտի երկուսի առավոտը Մյասնիկյանի արձանի մոտ, այսօր մենք դա կանենք»,-ասաց նա։ Հարցին, թե հայրիկի հորդորով է եկել, պատասխանեց. «Չէ, ես որոշել էի, եկա,  ես ուզում էի գալ,  որովհետև զոհվել են Հայաստանի համար»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31