Շիրակի նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը շարունակում է զարմացնել իր ակտիվությամբ. նա ոչ միայն սկսել է հանդիպումների շարք Գյումրու տարբեր խավերի, բուհերի ուսանողների, մտավորականների հետ, այլ որոշել է հաճախել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվող բոլոր ներկայացումներին: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին հենց դրամատիկական թատրոնից` նշելով, որ ոստիկանապետը խնդրել է իրեն կանխավ հայտնել ներկայացումների օրերը ու մտադրված է այնպես անել, որ իր ողջ անձնակազմը ևս թատրոն հաճախի:
Երեկ գնդապետ Նադարյանը առաջին անգամ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում եկել էր ներկայացում դիտելու: Նշենք, որ երեկ այստեղ ներկայացվեց «Mea Culpa»` «Իմ մեղքը» հայտնի ներկայացումը, որին գյումրեցի հանդիսատեսը արձագանքեց անդադար ծափահարություններով:
Հետաքրիքրն այն է, որ վայրկյան առ վայրկայն դատարկվող այս քաղաքի թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր, այնպիսի հանդիսատես էր հավաքված, որը մոտ 3 ժամյա ներկայացման ընթացքում քար լռությամբ դիտում էր այն, նույնիսկ բջջային ոչ մի հեռախոսի ձայն չլսվեց այդ ընթացքում: Գլխավոր դերակատար Հրանտ Թոխատյանը ևս հատուկ շնորհակալություն հայտնեց գյումրեցի հանդիսատեսին`գովաբանելով վերջինիս ու միաժամանակ ցավով նշելով, որ այս ներկայացումը 12 տարի շարունակ խաղում են, բայց մեր երկրում բացարձակ ոչինչ չի փոխվում:
Հիշեցնենք, որ ներկայացման մեջ դրվագ առ դրվագ պատմական տարբեր դեմքերի` Նապոլենի, Հիտլերի, Տիգրան Մեծի, Արա գեղեցիկի, Գյոթեի միջոցով ցույց էր տրվում հայերիս սխալները, մեղքերը, երկիրը ոչ ճիշտ կառավարելը, ոստիկանական երկիր դարձնելը, դերասանների բառերով ասած` ամեն ինչը լափելը, օլիգարխներին հսկա ասպարեզ տալը, ովքեր կարող են իրենց հայրերի կամ մայրերի պատվին խաչի փոխարեն աստղերով և շքամուտքով եկեղեցի կառուցել `«աֆիցատների» սենյակով, ռեստորանով :
Կարդացեք նաև
Մի խոսքով, բոլոր ցավոտ, ողբերգական , մեր ազգին կործանման տանող թեմաներին էին շոշափվում` կատակերգության միջոցով, որն էլ գյումրեցի հանդիսատեսը յուրատեսակ էր ընկալում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Նունե ջան,”Մեա Գուլպա” ն երեկ չի բեմադրվել,բացի այդ, մեկ օրում ներկայացում չեն բեմադրում,չնայած ես մի ագամ բեմադրել եմ,բայց դե ես տաղանդավոր եմ:
Շնորհակալություն հարգելի Զավեն, ուղղումն արդեն արված է:
Ավարայրի ճակատամարտից սկսեք, Ղևոնդ երեցը թող երևա իր եզակի հեռամտաընկալմամբ:Ամենաճշմարիտ հոգևորականը հայոց պատմության մեջ:Եփթայաի և Գեդեոնի , Սեսուի օրինակներին ուշադրություն դարձնելով:Չնայած 20 տարի ուշացումով, բայց բեկումնային կլիներ:Ճիշտ եմ ասում, հավատա եք, այսօր աջ ոտքիս վրա եմ զարթնել: