Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը ֆուտբոլիստներին թույլատրել է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ տանել կանանց կամ ընկերուհիներին: Հոջսոնի նախորդը՝ Ֆաբիո Կապելլոն, մունդիալ 2010-ում իր սաներին պահում էր գրեթե սպարտացիների պայմաններում: Այն ժամանակ ֆուտբոլիստների հարազատները բնակվում էին նրանցից շատ հեռու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի