Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Շրջել կարելի է ցանկացած իրավիճակ եւ իրադրություն»

Մարտ 01,2014 19:43

Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ կուսակցության կազմակերպած հանրահավաքը՝ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեցին 4 ոչ իշխանական քաղաքական ուժերի համախմբման, միասնական ճակատ ձեւավորելու եւ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը դնելու մասին:

Դեռ միասնական ճակատը չի ձեւավորվել, բայց արդեն կան հակասություններ՝ կուսակցությունների դիրքորոշումներում: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ընդգծեց, որ «պետականության պահպանման եւ հզորացման տեսակետից այնքան էլ կարեւոր չէ Հայաստանը Եվրոասոցացման համաձայնագրի՞, թե՞ Մաքսային միության անդամ է դառնում»: Նա նաեւ ասաց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցումն այլեւս անշրջելի է, ինչ կուզեք արեք, ում սա դուր կգա, ում դուր չի գա, սա այլեւս անշրջելի է, իսկ եվրոինտեգրումը տեսանելի ապագայում՝ անհնարին»: Առաջին նախագահը հորդորեց քաղաքական ուժերին իրենց հաշվարկները կատարելիս այդ անժխտելի իրողությունից ելնեն:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նույնպես ներկա էր հանրահավաքին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չհամաձայնեց. «Ժառանգությունը դեմ է Մաքսային միությանը, բայց սա չի նշանակում, որ դեմ ենք ՌԴ-ին: Ես համաձայն չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Կարծում եմ, շրջել կարելի է ցանկացած իրավիճակ եւ իրադրություն, այդ թվում նաեւ՝ Մաքսային  միությանն անդամակցումը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը նշեց, որ միասնական օրակարգ պետք է լինի: Նա չառաջարկեց որեւէ ծրագիր, նշեց, որ ժողովրդի կողմից ձեւավորված ապագա իշխանությունները պետք է արտաքին քաղաքականությունը որոշեն, ուստի ինչպես մնացած խնդիրները, այդպես էլ այդ խնդիրը պարզ է,  որ քննարկման առարկա է: Դա կորոշի հետագա ընտրված իշխանությունը»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ միասնական ճակատ ձեւավորելուն, Արմեն Մարտիրոսյանը չբացառեց դա՝  ասելով, որ իրենց բոլորի խնդիրը իշխանափոխությունն է: Իսկ թե ինչքանով է ժոովուրդը պատրաստ այսօր ոտքի կանգնել եւ նորից պայքարել, ըստ պարոն Մարտիրոսյանի՝ «Ես այսօր հանրահավաքին եկած ժողովրդի հետ զրուցել եմ, ասեմ, որ իշխանափոխության այդ տրամադրությունը գերակա ուղղություն է»:

Հռիփսիմե  ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Г. Армен! Не попробуйте сравнять Вас с Левоном Тер-Петросяном!! Он–Лидер нации!! Почувствуйте разницу!!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31