Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՌԴ մշակույթի նախարարը ցանկություն է հայտնել մասնակցել Գյումրու մասին ֆիլմի նկարահանմանը

Մարտ 01,2014 19:39

Ծնունդով գյումրեցի կինոռեժիսոր, պրոդյուսոր  Արմեն Գասպարյանը, երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում,  խոսելով Գյումրու  ու Հայոց ցեղասպանության մասին իր նախաձեռնած ֆիլմերին մեր երկրում պետական աջակցություն չցուցաբերելու մասին, հիշատակեց նաև   ՌԴ մշակույթի  նախարար Վլադիմիր Մեդինսկուն, ով ցանկություն է  հայտնել ֆինանսապես մասնակցելու Գյումրու մասին ֆիլմի նկարահանմանը:

«Դուք գիտե՞ք, որ ՌԴ մշակույթի նախարարը` Վլադիմիր Մեդինսկին, Լենինականում է մեծացել, նրա հայրը զինվորական է եղել, Ուկրանիայում   է ծնվել, բայց մեր քաղաքում է մեծացել: Նա թուլություն ունի Գյումրու հանդեպ, նրա մանկությունը այստեղ է  անցել: Նա  առաջարկել է ՌԴ  բյուջեից 2 միլիոն դոլարի չափով տրամադրել Գյումրու մասին ֆիլմի նկարահանմանը,  բայց այնտեղ մնում է գումարի մի մասը, որը Հայաստանը պետք է մասնակցեր: Բայց այստեղ էլի իրենց դուդուկն ու լացը միացրել են, թե փող չունենք, բյուջե չունենք: Ինչո՞ւ այսպիսի ծրագրերի համար գումար չկա, Երևան էնպիսի բաների համար գումար կա….», -ասաց կինոռեժիսորը:

Հիշեցնենք` Գյումրու մասին վավերագրական ֆիլմը, որը կինոռեժիսոր Արմեն Գասպարյանը մտադրվել է նկարահանել հաջորդ շաբաթվանից, կոչվում է «Գողացված մանկություն», քանի որ կինոռեժիսորի պարզաբանմամբ, գյումրեցի երեխաները օրեցօր կորցնում են իրենց մանկությունը, ապրում սովի ու թշվառության մեջ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31