Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ՌԴ դաշնային խորհրդին Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր տեղակայելու համար, հաղորդում են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից:
Պուտինի մարտի 1-ին տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ կապված Ուկրաինայում ստեղծված «արտակարգ» իրադրության հետ, որը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի քաղաքացիների, իրենց հայրենակիցների և Ղրիմում տեղակայված ՌԴ զինվորականների համար, դիմում է Ռուսաստանի դաշնային խորհրդին ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքում օգտագործելու համար, այնքան ժամանակ մինչև այնտեղ կգարգավորվի հասարակական, քաղաքական իրավիճակը:
Նույն օրն ավելի վաղ Ռուսաստանի խորհրդարանը Պուտինին կոչ էր արել Ղրիմում իրավիճակը կայունացնելու և բնակչության պաշտպանելու քայլեր ձեռնարկել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ