Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի գործընկերության ժողով է հրավիրված

Մարտ 01,2014 19:13

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի իրավիճակի հետ կապված մարտի 3-ին Հյուսիսատլանտյան գործընկերության ժողով է հրավիրել: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Երկուշաբթի տեղի կունենա Ուկրաինայի հարցով Հյուսիսատլանտյան գործընկերության հատուկ ժողով», – հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ:

Դեշչիցան նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը հրաժարվել է բանակցություններ վարել Բուդապեշտի հուշագրի շրջանակներում, ըստ որի ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը երաշխավորել էին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

«Մեզ շատ է անհագստացրել այսօր ստացած մեր տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը հրաժարվել է մասնացկել Բուդապեշտի հուշագրի շրջանակներում բանակցություններին: Հրավերը մենք ենք ուղարկել: Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Մեծ Բրիտանիան պատրաստ են նման խորհրդակցության, Ռուսաստանը հրաժարվել է», – ասել է նա:

1994թ. ստոգրված Բուդապեշտի հուշագրով ԱՄՆ-ը. Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը պարտավորվել են հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և նրա նկատմամբ ագրեսիա չկիրառել միջուկային զենքերը հանձնելու դիմաց:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31