Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ուղերձը ստանալուց հետո նախագահը չի կարող ասել՝ ես անմեղ եմ». Պարույր Հայրիկյան

Մարտ 01,2014 19:15

Այսօր՝  մարտի 1-ին, նախագահական նստավայրի մոտ հայտարարված հանրահավաքի ժամանակ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ներկայացավ Եվրոմիության դրոշով, բացատրելով, որ Եվրոմիությունը մարտի 1-երի բացառումն է. «Եվրոպական արժեքային համակարգը, որին մենք ձգտում ենք մեր ծրագրերով, կանոնադրությամբ արդեն 2 տասնամյակ բացահայտորեն, հրապարակավ եւ դեմ ենք Մաքսային միությանը, դա բացառում է, եւ դրա համար մենք պետք է ավելացնենք Եվրոմիության դրոշների քանակը»:

Պարույր Հայրիկյանը հանրահավաքի ընթացքում ուղերձ ուղարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա  խոսքերով՝ այդ ուղերձը ստանալուց հետո նախագահը չի կարող ասել՝ ես անմեղ եմ. «Հետո, ի՞նչ , որ դու այն ժամանակ նախագահ չես եղել, բայց դեպքերին հաջորդող ժամանակահատվածում դու ես եղել իշխանավորը, հետո ի՞նչ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ լավ ընկերներ եք եղել, իրար հետ եք արել բազմաթիվ բացասական բաներ»: Ուղերձն ուղարկելուց հետո «Մաքսային միություն= մարտի 1 մշտատեւ», «26.09.1996 ծնեց 01.03.2008», «Մարտի 1-ին մասնակիցներ են բոլոր անտարբերները» պաստառներով, Եվրամիության եւ Հայաստանի դրոշներով Պարույր  Հայրիկյանն եւ իր համախոհները միացան Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31