Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարամազանովն, անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում հնչեցրած այն տեսակետին, թե ԲՀԿ առաջնորդը ունի մոտեցումներ եւ ինչով է պակաս Իվանշվիլից, նշեց, որ Տեր-Պետրոսյանը շանսեր ունի Ծառուկյանի խոսնակը դառնալու: Միաժամանակ Է. Շարմազանովը ՀԱԿ-ի առաջնորդին հիշեցրեց, որ Իվանշվիլին երբեք չէր ասում, թե ինքը ընդդիմություն չի կարող լինել:
«Այնպես որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Ւվետա Մուկուչյանը նոր մրցակից ունեն»,-Aravot.am-ի հետ զրույցում եզրափակեց ԱԺ փոխնախագահը: