Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն ավելի շուտ կանցկավի

Մարտ 01,2014 18:34

Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն կանցկացվի մարտին, հայտնել է ինքնավար հանրապետության նորընտիր վարչապետ Սերգեյ Ասկենովը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ նախատեսված էր, որ հանրաքվեն պետք է անցկացվի մայիսի 25-ին, Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկության օրը:

«Ելնելով ստեղծված իրավիճակից, հասկանալով, որ հակամարտությունը դուրս է եկել ողջամտության սահմաններից՝ մենք որոշել ենք արագացնել հանրաքվեի հետ կապված գործընթացը ու նախատեսում ենք այն անցկացնել այս տարվա մարտին, հանրաքվեի մոտավոր օրը մարտի 30-ն է», – ասել է Ասկենովը շաբաթ օրը նոր կառավարության առաջին նիստի ժամանակ:

Դիմելով թերակղզու ազգային փոքրամասնություններին, մասնավորապես թաթարներին՝ Ասկենովը վստահեցրել է, որ նրանց ոչինչ չի սպառնում. «Այն ինչ տեղի է ունենում այսօր, տեղի է ունենում օրինական դաշտում», – ասել է նա:

Ուկրաինական «Ինտերֆաքս»-ի փոխանցամամբ, Ասկենովը դիմել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով, որ աջակցի Ղրիմում խաղաղությանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31