«Դուրս արի՛ փողոց» նախաձեռնության անդամները, ովքեր նախօրեին Մյասնիկյանի արձանի մոտ հարգեցին 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հիշատակը, այնուհետեւ շարժվեցին նախագահական նստավայր, որտեղ ելույթ ունեցան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, լրագրող Գայանե Առուստամյանը եւ լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Արթուր Սաքունցը ընթերցեց «Մայդանի աջակցության» հայկական կոմիտեի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության, «Թրանսփարենս ինթերնեյշընլ» հայաստանյան կազմակերպության եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ստորագրված հայտարարությունը:
Վարդգես Գասպարին հայտարարեց, որ իրենք պայաքարում են, քանի որ ձերբակալված, հարցաքննված մարդկանցից ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել.
«Մենք հիմա եկել ենք այդ երկու միլիոն լսարանի առջեւ արված քարոզչությունը այս փոքրաթիվ մարդկանցով, այս փոքր դինամիկայով հակադարձում ենք, բայց դա իրավաչափ չէ: Պետությունը, որպես կազմակերպված հանցավոր խմբավորում, իր աշխատանքները կազմակերպում է լավագույն կերպով»:
Կարդացեք նաև
Իսկ Լեւոն Բարսեղյանը ոստիկանների համար բաց դաս անցկացրեց. «Այսօր ոստիկանները այս դասից փախնել չեն կարող եւ պիտի կանգնեն եւ մինչեւ վերջ լսեն ինչքա՜ն էլ դժգոհ լինեն, ինչքա՜ն էլ չուզենան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ