Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ ԱՄՆ դեսպանին. «Ձեր լավագույնը, թող կպնի ձեզ»

Մարտ 01,2014 17:47

«Որևէ թշնամի ժողովրդի նկատմամբ չէր կարող վարվել այնպես, ինչպես մեր իշխանությունները»,- քիչ առաջ Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա  հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական մի շարք խոստումներ. «Ձեռքիս՝ Սերժ Սարգսյանի վեց տարի առաջվա խոստումներն են, խոսք է տվել, օրինակ, որ համախառն ներքին արդյունքը կկրկնապատկվի,  բայց կրկնապատկելու փոխարեն ՀՆԱ-ն առաջին ժամկետում ավելացել է միայն հինգ տոկոսով: Խոստացել էր, որ տարեկան ներդրումների ծավալը կհասցնի 4 միլիարդ դոլարի, բայց տասն անգամ պակաս է: Խոսք էր տվել, որ աշխատավարձը կրկնապատկի, բայց չարեց: Ու ասում էր՝ «Առաջ, Հայաստան», ասում էր՝ չե՞ք ուզում՝ փոխվի…»:

Պարոն Բագրատյանը Հայաստանի տնտեսությունը համեմատեց «ծակ կամ դանայան տակառի հետ». «Բերում են սանիկներին, երեխեքին պաշտոններ են տալիս, դրանց կանանց դնում են գործի. որևէ ձևով որևէ բան փոխել անհնարին է այս վիճակում… Եթե մենք ոչինչ չենք փոխելու, իզուր ենք հավաքվել, կամ մենք փոխում ենք, ու այստեղ Ռուսաստանի գործոն չկա, ու սա միակ դեպքն է, որ Ռուսաստանը կուզենար, որ այստեղ որևէ ժողովրդավարական շարժում հաղթեր, հեչ դեմ չէր լինի, դրան, հավատացեք՝ չխաբվեք, կամ՝ մնում է նույնը»:

Խոսելով՝  Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին, նա անդրադարձավ  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հավաստիացումներին, թե այդ բարեփոխումը միայն դրական է Հայաստանի համար. «Այդ ձեր տված ձեր բարեկեցիկ կյանքը ձեզ մնա, ասում ենք, մի արեք տենց բան, ասում են՝ չէ, բա դուք պետք է բարեկեցիկ լինեք: Մեզնից վերցնում են, տանում են քառասունհինգ տարով տալիս են արտասահմանցիներին, բա չասենք՝ այ արտասահմանցի, վերցնում ես՝ ի՞նչ ես անելու: Նեղանում ա, թող նեղանա, ես ասում եմ՝ Հեֆերնին, թող կպնի ձեր լավագունը ձեզ, կգանք ձեզ դասախոսություններ կկարդանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասներն ավելի ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31