Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառապանծ գեներալի բնորոշմամբ վերջին բոլշեւիկը պետք է հեռանա». Լեւոն Տեր Պետրոսյան

Մարտ 01,2014 17:30

ՀԱԿ հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը: Նա խիստ քննադատեց ՀՀ իշխանություններին  վարած սոցիալ –տնտեսական, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին քաղաքականության համար: Նա, ընդգծեց, որ «Մարտի մեկից» անցել է վեց տարի ու ոչ միայն մինչեւ հիմա ոճրագործները անպատիժ են, այլեւ զոհերի հարազատներին փոխհատուցում չի տրամադրվել:

Նա ասաց, որ Մարտի մեկի բացահայտման հարցը եղել եւ մնում է ՀԱԿ-ի ծրագրային գլխավոր խնդիրներից  մեկը: Առաջին նախագահը, անդրադառնալով  հայ-ռուսական համաձայնագրին, համարեց  այն ստրկություն:

Պարոն Տեր- Պետրոսյանը խոսեց նաեւ  Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին  միանալու պատրաստակամության մասին կատարած  հայտարարության մասին եւ ասաց. «Մի քանի ամիս առաջ նրանք եվրոինտեգրման ջատագովներ էին,  հիմա ռուսամետ են, այն աստիճան, որ ռուսները զարմացած են նրանց արագացված քայլով:  Այս ակնթարթային կերպարանափոխությունը .. եթե առաջ նրանք համարում էին, որ իրենց լեգիտիմության հարցը լուծվում էր Արեւմուտքի միջոցով, հիմա հասկանում են, որ դա կախված է լինելու ՌԴ-ից» : Ապա նա հայտարարեց, որ  սրանից շատ ավելի կարեւոր է հարցի քաղաքական  կողմը, եւ որ խոսքը չի վերաբերում է ԵՄ –ի եւ ՌԴ-ի միջեւ ընտրություն կատարելուն, այլ որ Հայաստանը մտնում է  ՄՄ ձայնազուրկի կարգավիճակով,  ինչի մասին վկայում է  թերեւս  գազային պայմանագիրը:

Ապա Լ. Տեր- Պետրոսյանին մտահոգում է նաեւ   արտագաղթը. «Այն ոչ թե դադարում է, այլ շարունակվում է: Նախորդ տարի ՀՀ բնակչության թիվը պակասել է երեսունմեկ հազարով, իսկ ըստ Սերժ Սարգսյանի ավելի շատ, հետեւաբար պետականության պահպանման եւ հզորացման տեսակետից այնքան էլ կարեւոր չէ, թե Հայաստանը ԵՄ-ի, թե ՄՄ-ի անդամ է դառնում, մեզ համար ավելի կարեւոր է   այն միությունը,  որը կնպաստի Հայաստանի բարգավաճմանը,  հողը պատկանում է այն ժողովրդին, որը ապրում է այդ հողի վրա: Դեմոգրաֆիկ վտանգի առջեւ  է կանգնել»:

Նրա խոսքով. «Սերժ Սարգսյանը հայտնվել է  կատարյալ մեկուսացման մեջ»՝ անդրադառնալով ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների համագործակցությանը:

Ըստ նրա՝ եթե նախկինում Հայաստանում քաղաքական օրակարգը ձեւավորում  էր ՀԱԿ-ը, ապա հիմա ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները՝ «հրաշալի քառյակը»:

Նրա գնահատմամբ,  ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները սերտ  համագրծակցում են եւ հենց այդ սերտ համագործակցության շնորհիվ իշխանությունները քաղաքական դաշտում հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. ««Առաջին անգամ ընդդիմադիր ուժերը կարողանում են ապահովել քառասուն հիսուն ձայն, իշխող մեծամասնություն, ճիշտ է, կոճակների օգնությամբ առայժմ հաջողում է  խափանել նախաձեռնությունները, բայց ամեն մի հաջողություն, ոչ թե ավելացնում, այլ՝ սպառում է այդ մեծամասնության էներգիան: Ոչ իշխանական չորս ուժերը վտահվելու հարկ չունեն, պետք  է նույն թափով շարունակեն իշխանությանը ռմբակոծել իրենց նախաձեռնություններով: Պետք է քաջ գիտակցեն, որ անկախ քվեարկության արդյունքներից, իրենց պատգամները հասնում են քաղաքացիներին, ազդում հասարակական կարծիքի վրա, հասունացնելով այն պահը, երբ իշխանությունները մեն մենակ են հայտնվելու ողջ ժողովրդի առջև»:

Հետո ՀՀ առաջին նախագահը հիշեցնելով ԵԿՄ վերջին համագույմարի ժամանակ գեներալ Մանվելի դիմելաձեւը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես վերջին բոլշեւիկ, ասաց. «Փառապանծ գեներալի բնորոշմամբ վերջին բոլշեւիկը պետք է հեռանա» :

Վերջում էլ ասաց՝ վերջին հանրահավաքը չի ուշանալու:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31