Փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ:
Դեսպան Մարգարյանը և Կոնգրեսի հանձնաժողովի նախագահը մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Ներկայացուցիչների պալատում համագործակցության և այլ հարցերի շուրջ:
Դեսպան Մարգարյանը բարձր գնահատեց կոնգրեսականի հետևողական կեցվածքը Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերում:
Կոնգրեսական Ռոյսը հավաստիացրեց, որ այսուհետ ևս շարունակելու է իր սկզբունքային դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Նույն օրը դեսպան Մարգարյանը հանդիպում ունեցավ նաև ԱՄՆ Սենատի անդամ Մարկ Կիրկի հետ:
Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների և Սենատում համագործակցության հետագա հնարավորությունների հետ կապված հարցերի լայն շրջանակ:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն