Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչախումբը զբաղված է իր մերձավորների բիզնես շահերը պաշտպանելով»

Մարտ 01,2014 16:45

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր Ազատության հրապարակում հայտարարեց, որ Մարտի մեկի ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Ըստ նրա,  մարտի մեկի ոճրագործության էջը կփակվի այն ժամանակ, երբ դատարանի առջեւ կանգնեն ոճրագործության կազմակերպիչները. «Առ այսօր որեւէ մեկը պատասխան չի տվել: Մարտի մեկի ոճրագործությունը կեղծված ընտրությոնների արդյուքն է: Որեւէ ընդդիմություն բազամահազարանոց  հանրահավաքներ չէր կարող անցկացնել, եթե հասակարությունն ընդունած լիներ ընտրությունների արդյուքները: Եթե ժամանակին պատժվեին նախորդ ընտրությունների կեղծած անձինք, եթե 2004 –ի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կազմակերպած անձինք պատժվեին, մարտի մեկ չէր լինի: Մեր երկրում չէր լինի այս վիճակը,  եթե չլիներ հոկտեմբերի 27»:

Պարոն Դեմիճյանի խոսքով, Հայաստանում արմատական փոփոխություններ են պետք. «Գրանցվել է աղքատության, գործազրկության, արտագաղթի աճ, ավելացել է արտաքին պարտքը, վերացվում է փոքր, միջին բիզնեսը: Վարչախումբը զբաղված է իր մերձավորների բիզնես շահերը պաշտպանելով: Լավագույն բիզնեսը դարձել է իշխանությունը: Այս իրավիճակը պետք է փոխենք: Սկսենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնել՝ ազատ ընտրությունների միջոցով վստահելի իշխանության ձեւավորումն ապահովենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31