ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով, վեց տարի առաջ այս օրը ՀՀ իշխանությունները որոշեցին օգտվել զենքի ուժով իշխանությունը պահելու հնարավորությունից:
Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ նա ասաց, որ արդյուքնում տասը անմեղ անձինք զոհվեցին. «Այս իշխանությունները Հայաստանին տարան կործանման, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանից 246.000 մարդ հեռացավ: Բացի այդ, Հայաստանը իր պետական պարտքը հասցրեց 2.4 միլիարդ դոլարի: Փոքր և միջին բիզնեսը շնջահեղձ է լինում: Գիշերը քնում, առավոտյան արթնանում են մարդկանց թալանելու, կեղեքելու նոր ձևերի փնտրտուքով: Պարզվում է` ըստ ՀԲ-ի հրապարակած փաստաթղթի, Հայաստանից անօրինական ճանապարհով խոշոր չափի գումարններ են դուրս եկել»:
Նրա խոսքով`ինչքան էլ քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները փորձում են բանակացությունների միջոցով հասնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարելավմանը՝ պատադիր բաղադրիչի վերացմանը, այնքան ճնշումները խստացվում են, քանի որ իշխանություններին պետք է փող` շատ և միանգամից. «Այսօրվա իշխանությունը հավերժ չէ, և ուժ չունեն այս փտած և վարկաբեկված իշխանությունը պահելու, միայն զենքով և ուժով: Դուրս գալու մի ճանապարհ կա` պարտադրել այս հակապետական իշխանական համակարգին խաղաղ ճանապարհով հեռանալ: ՀՀ քաղաքացուն թույլ տալ իրականացնել իր սահմանադրական իրավունքը` արդար ընտրությունների շնորհիվ ձևավորել իշխանություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև