2008թ-ի Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմութեան ողբերգական էջերից է։ Այդ օրը բացահայտօրէն դրսեւորուես յանուն իշխանութեան ամեն ինչի, այդ թւում՝ անմեղ մարդկանղ զանգուածային սպանութիւնների գնալու «բոլշեւիկեան» գործելակերպը։ Նման վայրագութիւն ժողովուրդը տեսել էր նաեւ 1991, 1995 եւ մանաւանդ 1996թթ։ Բարեբախտաբար այն ժամանակ հնարաւոր եղաւ խուսափել մեծաքանակ զոհերից։
Անվիճելի է, որ Մարտի 1-ը տեղի ունեցաւ անցեալի հանցաւոր դրսեւորումների նկատմամբ մեր ընդհանրական հանդուրժողական վերաբերմունքի պատճառով։ Ընդդէմ ժողովրդի եւ ժողովրդականութեան բանակն օգտագործելոի ամոթալի եւ հակաօրինական երեւոյթը վաղուց էր որդեգրուել հայ իշխանակիրների կողմից։
Բոլշեւիկները վաղուց չկան, սակայն նրանք «նպատակն արդարացնում է միջոցները» իրենց գլխաւոր կարգախօսով ղեկավարուող բազում ժառանգորդներ են թողել։ Դրանց թւում են նաեւ այսօրուայ «քաղաքական գործիչներից» շատերը։
1987 թ ասպարէզ իջած, «խորհրդային կայսրութեան» առաջին ազգային-ժողքվրդավարական կազմակերպութեան՝ ԱԻՄ-ի համար, որը «ճանապարհ է բացել միւս բոլոր ուժերի համար», Մարտի 1-ը ազգային ողբերգութիւն է եւ նրա դատապարտումը ու մեղաւորներին դատարան հասցնելը բոլոր ազնիւ ու արդարամիտ մարդկանց պարտքն է։
Կարդացեք նաև
ՀՀ իշխանութւունները պարտաւոր են անել ամեն ինչ, որպէսզի բացահյտուի Մարտի 1-ը եւ նրա մեղաւորները պատասխանատւութիւն կրեն։ Հակառակ կեցուածք մենք համարում ենք այդ ծանրագոյն հանցագործութեան պարտակում եւ հովանաւորում։
ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ անունից
Պարույր Հայրիկյան