ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենպետ Լյուդմիլա Սարգսյանը, Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե ուրախ կլիներ այսօր շնորհավորել հավաքվածների գարնանային առաջին օրը, բայց Մարտի մեկից հետո այն իր իմաստը կորցրել է. «Վեց տարի մեզ համար Մարտի մեկը կորստի, ողբերգության օր է դարձել: Ուզում եմ ողջունել, իմ հպարտությունն արտահայտել, որ այսօր հրապարակն այսքան մարդաշատ է, ինչը նշանակում, է, որ Մարտի մեկի էջը փակված չէ և չի կարող փակվել՝ որքան էլ իշխանությունը դրան ձգտի»:
Նրա խոսքով՝ քանի դեռ չեն պատժվել մարտիմեկյան ողբերգությունն իրականացրած հանցագործներից, Ազատության հրապարակը լիքն է լինելու և ըմբոստ: Հետո ասաց, որ բազմաթիվ փորձեր են արել իշխանությանը՝ հասկացնելու , որ միևնույն է Մարտի մեկի հանցագործներին պետք է գտնել, բայց իշխանությունները դա չեն հասկացել. «Եթե իրենք չանեն, ապա մենք ենք գտնելու, իսկ մենք դրանց տեղը լավ գիտենք: Այո, դիմադրությունը մեծ է, ոչ մի հանցագործ չի օժանդակում իր հանցործության բացահայտմանը»:
Լյուդմիլա Սարգսյանի բնորոշմամբ, իշխանություններն այնքան անգիտակից են, որ չեն հասկանում՝ բռնազավթումից հետո գոնե իր գոյությունը մի փոքր պետք է արդարացնեն, պետք է գնան ինքնամաքրման ճանապարհով, բայց. «Անուղղելի են ու հույս դնել, որ կփոխվեն՝ միանաշանակ է՝ ոչ, պատասխան են տալու արտագաղթի, սոցիլական ծանրագույն վիճակի համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև