ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քիչ առաջ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտնեց, որ Իշխանությունները այս անգամ էլ են խոչընդոտել հանրահավաքի անցկացումը՝ փակելով Երևան բերող ճանապարհները:
«Որ մարդիկ չմասնակցեն հանրահավաքին, ճանապարհները փակում են, բայց մեկ է, էս հոսանքի դեմն առնել չի լինի, գողերը պետք է գնան, հանցագործները պետք է պատժվեն, ինչքան էլ փակեք՝ գալու ենք, ու գալիս են արդեն, ու հրապարակն այսօր ծով է տալու: Ես ուզում եմ մեր երախտիքի,ներողության խոսքն ասել զոհերի ծնողներին, որ իրենց երեխաներին սպանողները դեռ պտտվում են ազատության մեջ, ազատ վայելում են պաշտոններն ու արևը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ