Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ մարտի 1-ը պետք է բացահայտվի, կամ մենք ազգ չենք»

Մարտ 01,2014 15:41

Քիչ առաջ Ազատության հրապարակում սկսվեց ՀԱԿ հանրահավաքը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով.

«Վեց տարի է անցել այն օրից, երբ պետական խուժանը հարձակվեց հրապարկում խաղաղ ցույց անող ժողովրդի վրա, գնդակահարվեցին քաղաքացիներ, հաշմանդամ դարձան շատերը, առնվազն տասը զոհ ունեցանք: Մինչեւ հիմա հայ ժողովուրդը կրում է այդ վնասները, պատմական հանցագործության վնասներն է կրում: Անմեղ արյուն հեղվեց, երիտասարդներ զոհվեցին, բայց անտեղի արյուն չէր, բոլոր զոհերը խաղաղության, ժողովրդավարության, արժանապատվության ճանապարհին են զոհվել»:

Պարոն Մանուկյանը կարդաց «Մարտի մեկին» վեց զոհվածների անունները, ապա մեկ րոպե լռտությամբ հավաքվածները  հարգեցին նրանց  հիշատակը:

Հետո Մարտի մեկի զոհ Սամվել Հարությունյանի հայրը՝ ազատամարտիկ  Էդիկ Հարությունյանը շարունակեց. «Այսօրվա իշխանությունները մեր ժողովրդի եւ իրենց մեջ թշնամություն են ստեղծել, իրենց պահվածքով վիրավորում են մեր ժողովրդին»:

Պարոն Հարությունյանը նաեւ հավելեց. «Մեր հետագա պայքարը մեր միասնության մեջ է, մեզ հաղթել չի լինի, մենք բոլորին կհաղթենք»:

Պարոն Մանուկյանն էլ շարունակեց. « Մարտի մեկի ոճրագործության բացահայտումը միայն իրավական խնդիր չէ, դատավորների խնդիր չէ, բոլորիս արժանապատվության խնդիրն է: Կամ հասնում ենք նրան, որ հանցագործությունը բացայհայտվում է կամ մենք ազգ չենք.  Կամ հայ ժողովուրդը  բացահայտման հարցում պահանջատեր է ու  իշխանություններին ստիպում է  բացահայտել, կամ ազատվում  է այս իշխանություններից, որոնք պարտակում են «մարտի մեկի» սպանդը:

Մենք հասնելու ենք բացահայտմանը, երբ էլ լինի, ոնց էլ լինի, սա  հայ ժողովրդի հավաքական պատվի հարցն է»:

Հավաքվածներից մեկն էլ հակադարձեց,  թե Հոկտեմբերի 27 – ի դեպքերն էլ չբացահայտվեցին, ուրեմն «Մարտի մեկն» էլ չի բացահայտվի, Արամ Մանուկյանն էլ կրկնեց հասնելու են նրան, որ բոլոր դեպքերն էլ բացահայտվելու են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31