Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշքշուկներից խուսափելու համար ոստիկանությունը դիմում է վարորդներին

Մարտ 01,2014 15:20

ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չեն շահագործում և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:

Ելնելով նմանատիպ դեպքերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, կոչ ենք անում բոլոր այն անձանց, ովքեր չեն շահագործում տրանսպորտային միջոցները, իրենք կամ ցանկացած շահագրգիռ անձ դիմեն ճանապարհային ոստիկանության ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում` տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար՝ ներկայացնելով հաշվառման համարանիշերը և հաշվառման վկայագիրը (ձեր անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցների նկատմամբ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու վերաբերյալ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի ժամանակ  առաջացած հետագա պարտավորություններից զերծ մնալու համար):

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրավոր դիմել Ճանապարհային ոստիկանություն կամ զանգահարել +374(10)56-45-88 հեռախոսահամարով:

 

ՀՀ Ճանապարհային ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31