Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անօթևան ընտանիքներ, որոնց բնակարաններով ապահովելու խոստում անգամ չեն տվել

Մարտ 01,2014 13:28

Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքներից միայն 430-ի համար պետության կողմից կա բնակարաններով ապահովելու ծրագիր:

Իսկ ավելի քան 3500 անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու որևէ ծրագիր գոյություն չունի և անգամ անհայտ է, թե նրանք երբևէ բնարանաններ կունենա՞ն, թե` ոչ: Նրանց շարքում շատ են մանկահասակ երեխաներ ունեցող այնպիսի ընտանիքները, որոնք երբեք քարաշեն ու հարմարավետ բնակարանի երես չեն տեսել:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը երեք անչափահաս տղաներին միայնակ խնամող Ռուզաննայի ընտանիքի մասին է: Այս ընտանիքը նույնպես բնակվում է վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կացարանում, սակայն ընդգրկված չէ բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում:

 

 «Շիրակ կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31