Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանը գալու է պոտենցիալ Մայդան՝ Մայդան թույլ չտալու համար». «168 ժամ»

Մարտ 01,2014 10:38

Այսօր Ազատության հրապարակում կայանալու է Հայ ազգային կոնգրես կուսակցության հրավիրած հանրահավաքը: Տևական դադարից հետո սա առաջին հանրահավաքն է, որը, հաշվի առնելով վերջին ամիսներին երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ծավալված բողոքի ալիքը, ինչպես նաև ոչ իշխանական ուժերի համագործակցությունը, կարող է բավական բազմամարդ լինել:

Սակայն հանրահավաքի բազմամարդությունը, որքան էլ տարօրինակ հնչի, մի կողմից` ցանկալի լինելով, մյուս կողմից` կարող է մարտահրավեր դառնալ ՀԱԿԿ-ի համար: Ուկրաինական իրադարձություններից հետո ամենահաճախ հնչող հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է Մայդան: Մայդանի սպասումը, այսպես թե այնպես, առկա է հասարակության բոլոր շերտերում: Իշխանությունների մոտ՝ վախի տեսանկյունից, հասարակության մոտ՝ փոփոխությունների ակնկալիքով:

Առաջին հայացքից թվում է, որ նույնը պետք է վերաբերի նաև ընդդիմությանը, առաջին հերթին՝ ՀԱԿԿ-ին, սակայն նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քան ուղիղ հայտարարել է, որ ինքը դեմ է Մայդանին: Բառի լայն իմաստով: «Մայդանի գաղափարախոսությունը չի մտնում Հայ ազգային կոնգրեսի օրակարգի մեջ: Մենք չենք կարող գնալ Մայդան և հայհոյել Ռուսաստանին ու Պուտինին»,- հայտարարել էր Լևոն Տեր-Պետորսյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերին, երբ Ուկրաինայում դեռ դիմակայությունն այս աստիճանի չէր հասել, և ուկրաինացիները փողոց էին դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու՝ Վիկտոր Յանուկովիչի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու առթիվ:

Լևոն Տեր-Պետրոսյանի այս դիրքորոշումը ոչ միայն չի փոխվել, այլ ավելի է խստացել: Այդ մասին նախօրեին Ազգային ժողովում հայտարարեց նրա իրավագաղափարական մարտիկներից մեկը՝ Գագիկ Ջհանգիրյանը՝ ասելով. «Գիտեք մեր առաջնորդի տեսակետը, որ Հայաստանում հակառուսական շարժում չկա ու Մայդան ստեղծել հնարավոր չէ, ինչին ես համակարծիք եմ»:

Այս պայմաններում այսօր Ազատության հրապարակում կարող է հավաքվել առնվազն Մայդան սկսելու համար բավարար կրիտիկական զանգված: Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանի առջև բավական բարդ խնդիր է դրված՝ հակամայդանյան գործունեությունը ներկայացնել այնպիսի հռետորաբանությամբ, որ «սխալ չհասկացվի»: Ավելի պարզ ասած՝ այսօր Տեր-Պետրոսյանը գալու է պոտենցիալ Մայդան՝ Մայդան թույլ չտալու համար: Եվ այս հարցում իշխանության ու նրա նպատակները, իհարկե, տարբեր մոտիվացիաներով, սակայն համընկնում են: Բազմամարդ Ազատության հրապարակով Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքագիտական գործընկներները, իհարկե, կարող էին նաև ուղերձ հղել Ռուսաստանին՝ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» հասունացման մասին: Գուցե անգամ Ռուսաստանն ընդուներ այդ ուղերձը, եթե չլինեին ուկրաինական վերջին իրադարձությունները:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. harut says:

    Մայտան չստեղծենք- Ռուսերի դէմ չգնանք – Պ,Սերժիկը չնեղացնենք- չխանգարենք Օլիկարգները ,,,,
    ուրեմն հլու հնազանդ -գլխիկոր ճամպրուկները վերցրած հեռանանք Հայրենիքից, գնանք մի տեղ որ մեզ
    չվտարեն շան ձագերի նման -փողոցները թափառենք-մայթերի վրայ գիշերենք – ստիպուինք գողանալ
    մեր անմեղ երեխաները կերակրելու համար – որպէսզի հանգիստ թողնենք աւազակախմբերը որ մեր
    Հայրենիքը արիւնաքամ անեն,միլիառներ կուտակեն -հանքերը կողոպտեն -երկիրը ապականեն,եւ ապա
    փախչեն օտար ափեր ,պալատներ սարքեն ,ֆուտպօլի խումբեր հովանաւորեն,երկրի բարերարներ հանդիսանան ,,,եւ այլն,եւ այլն ։ Սա է խեղճ ժողովուրդին ինկած բաժինը ???
    Մի բան պէտք է անել չէ !!!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31