Լրահոս
Օրվա լրահոսը

Գարնան մեկնարկը. «Հրապարակ»

Մարտ 01,2014 10:29

Այսօր մարտի 1-ն է: 2008-ից ի վեր այն կորցրել է գարնան մեկնարկի իր նշանակությունը եւ նույնացվել ցավի, կորստի, անիմաստ մահերի, ողբերգության հետ: Անշուշտ, մարդն իր հիշողությամբ է տարբերվում կենդանուց, եւ մեր անցավորներին հիշելով ու սգալով՝ մենք ազնվանում ենք, բայց ողբն ու անցյալի դեպքերը հիշելը չպետք է դառնա ազգի գլխավոր արժանիքը: Ողբերգական դեպքերի կրկնության հանդեպ վախը չպետք է կողմնորոշի մի ողջ ժողովրդի:

Այսօր բազում խոսքեր կհնչեն Ազատության հրապարակում՝ հիշատակի ու խնկարկումի, ցավի ու ափսոսանքի, մեղավորության ու դատապարտումի: Բայց հրապարակում հավաքվածները ոչ թե պատարագի են եկել մասնակցելու, այլ՝ հանրահավաքի, որն էականորեն տարբերվում է սգո եւ խնդության արարողություններից:

Նրանք ուզում են խելացի խոսք լսել: Լսել, որ մեր երկրում, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվելու է՝ կյանքը լավանալու է, անիմաստ զոհերը բացառվելու են, երկիրը զարգանալու է, հեռացածները վերադառնալու են: Նրանք ուզում են հարթակում հավաքվածներն իրենց հույս ու հավատ ներշնչեն, ապացուցեն, որ մեր երկիրն ապագա ունի, եւ մեր սերունդներն ավելի լավ են ապրելու, քան մենք ապրեցինք: Նրանք ուզում են միասնություն տեսնել ընդդիմության շարքերում: Ուզում են հավատալ, որ հաջորդ ընտրություններն ավելի արդար են անցնելու: Որ մեր երկիրը ոչ մեկի վասալն ու «ֆորպոստը» չի լինելու: Որ արդյունաբերությունը զարգանալու է, գյուղատնտեսությունը՝ ծաղկելու:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31