Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճելի եւ անվիճելի հարցեր

Մարտ 01,2014 13:45

2008-ի մարտի 2-ի ցերեկը «Առավոտի» խմբագրություն եկավ ազգային անվտանգության մի սպա եւ շատ սիրալիր ձեւով բացատրեց, որ ես չեմ կարողանա իրականացնել իմ մտադրությունը: Ո՞րն էր այն: Բանն այն է, որ արտակարգ իրավիճակի մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվում էր, որ ներքին կյանքի մասին լրատվամիջոցները պարտավոր են հաղորդել միայն պաշտոնական տեսակետ: Այդ պահանջը հակասում է լրատվամիջոցի եւ լրագրության մասին մեր՝ «Առավոտի» աշխատակիցների պատկերացումներին: (Ի դեպ, նույնքան կհակասեր միայն ընդդիմադիր տեսակետ հաղորդելու պահանջը): Ուստիեւ մենք չէինք պատրաստվում լույս տեսնել, ինչի մասին էլ ես ցանկանում էի գրել սպիտակ էջերով լույս տեսնելիք «Առավոտի» թողարկման մեջ: Բայց ինձ այցելած սպան գտավ, որ դա նույնպես կարող է կրքեր բորբոքել: Հիշեցնեմ նաեւ, որ բոլոր, այդ թվում նաեւ ներկայումս ընդդիմադիր հեռուստաընկերությունները մարտի 1-ից 20-ը դուրս էին գալիս եթեր եւ հեռարձակում էին պաշտոնական տեսակետ (որքան հասկանում եմ, ոստիկանության պատրաստած), ըստ որի՝ մարտի 1-ին ցուցարարները զինված էին, թմրանյութերի ազդեցության տակ էին, իսկ փողոցում «պաշտոնապես հայտնված» աշխատավորության ներկայացուցիչները նզովքներ եւ անեծքներ էին ուղղում Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին:

Կան վիճելի եւ անվիճելի հարցեր: Օրինակ՝ մեկին դուր է գալիս նույն ՀՀ առաջին նախագահը, մյուսին՝ ոչ: Եթե ինձ պարտադրում են լրատվամիջոցում զետեղել կարծիքներ, որոնք միայն փառաբանում են կամ միայն փնովում են նրան, ապա այդ պարտադրողներն ինձ դրդում են չզբաղվել լրագրությամբ: Դրա կողքին կան կետեր, որոնք բանավեճի առարկա չեն կարող լինել. մարդ սպանելը վատ է, հանցագործությունն անպատիժ թողնելը նույնպես վատ է. եթե գտնվեն անձինք, որոնք հակառակ կարծիքի են, ես պարտավոր չեմ այդ կարծիքին անդրադառնալ, որովհետեւ այն ակնհայտորեն հակասում է համամարդկային արժեքներին:

Բայց եթե 4 «ոչ իշխանական» ուժերի մեջ կա լայն կոնսենսուս, կոնսոլիդացիա «Սերժ Սարգսյանի ռեժիմը հեռացնելու» առումով, դա արդեն քաղաքական ծրագիր է, որին քաղաքացիների մի մասը կարող է կողմ լինել, մյուս մասը՝ դեմ: Այստեղ, իհարկե, ցանկալի է, որ հարգարժան քաղաքական ուժերը անկեղծորեն ասեն, թե ինչ է իրականում իրենց ուզածը, որպեսզի քաղաքացիներն ավելի հեշտ կողմնորոշվեն իրենց առաջ քաշած ծրագրերում: Դե, իսկ լրատվամիջոցները՝ իսկական լրատվամիջոցները, պետք է ներկայացնեն այդ ծրագրերի ուժեղ եւ թույլ մասերը:

Դեմոկրատական, բռնապետական, տոտալիտար, ֆաշիստական, կոմունիստական, անկախ, կախյալ ռեժիմների պայմաններում մենք պետք է հնարավորինս բազմակողմանիորեն ներկայացնենք կյանքը, ինչպիսին որ այն կա: 2008 թվականի մարտի 1-ից 20-ը մենք այդ հնարավորությունը չունեինք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (50)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ինչպես երևում է՝ «Սերժ Սարգսյանի ռեժիմը հեռացնելու» գաղափարը շատ դաժան և անմարդկային քաղաքական ծրագիր է: Հարց է առաջանում, թե այդ 4, ինչպես հեղինակն է նշում՝ «ոչ իշխանական» ուժերը, մտածե՞լ են արդյոք, թե ինչ կլինի դհոլների, սազանդարների, պատգամավորի դերի մեջ մտած ոչ մի բաների և տարատեսակ յալանչիների անպաշտպան խավի հետ: Միգուցե այդ ուժերը հույսը դրել են վերջիններիս ակրոբատիկ բնատուր ընդունակությունների վրա՞: Ամեն դեպքում երկրում մնացած մեկուկես միլիոնին փրկելու հարցը պատք է առկախել, քանի դեռ նշածս՝ համամարդկային արժեքների առումով փոքրամասնություն կազմող, բայց շատ ընդունակ, կամ ավելի ճիշտ՝ ամեն ինչի ընդունակ խավի պաշտպանության հարցը լուծված չէ:

  2. Վալոդ says:

    “Մարդ սպանելը վատ է … որովհետև այն ակնհայտորեն հակասում է համամարդկային արժեքներին”

    Իսկ եթե մարդ են սպանում, ասենք, հանուն հայրենիքի. համամարդկային արժեքները կո՞ղմ են, թե՞ դեմ: Շնորհակալ կլինեմ, եթե մի օր հրապարակվի համամարդկային արժեքների ամբողջական ցուցակը: Թե չե ստացվում է’ կան քաջատեղյակ նվիրյալներ, որոնց արարքները միշտ տեղավորվում են ցուցակի շրջանակներում:

    • Արսեն says:

      Սկզբի համար յոլա կտանի..))..
      https://www.humanrights.com/ru/home.html

      • Վալոդ says:

        Արսեն, շնորհակալություն: Կարդացի ցուցակը, դեմ չեմ, մարդու իրավունքները անշուշտ պետք է հարգել, թեև այդ ամենին պարտադիր օրենքի տեսք տալը մի քիչ սահմռկեցուցիչ է: Բայց հարցս մնում է անպատասխան: Եթե մարդ են սպանում, ասենք, հանուն հայրենիքի. համամարդկային արժեքները կո՞ղմ են, թե՞ դեմ: Օրինակ բերեմ միտքս պարզաբանելու համար:

        Ա. Թուրքը բռնաբարում է հայ աղջկա:

        Բ. Իրեն հայ համարող ինչ որ սանձարձակ (Սարգսյան, Սահակայան, թե Քոչարյան) բռնաբարում է մի ամբողջ ազգ ու ասում, որ իր դեմ խաղ չկա: Եվ իսկապես խաղ չկա, եթե չդիմել ծայրահեղ միջոցների:

        Ո՞ր դեպքում է սպանելը ճիշտ: Կարծես թե համամարդկային արժեքները լռում են: Մինչդեռ հայրենասեր լրագրողը ձեզ կփորձի համոզել, որ Ա. դեպքում սպանել կարելի է, իսկ ահա Բ. դեպքում չի կարելի:

        • Արսեն says:

          Ոչ մի դեպքում։ Այդ իրավունքը չունի անգամ պետությունը (դատավճռի տեսքով)։
          «Եթե մարդ են սպանում, ասենք, հանուն հայրենիքի. համամարդկային արժները…»
          համամարդկային արժների մեջ չի մտնում «հայրենիք» գաղափարը, քանի որ՝ հենց ասում ես «հայրենիք» պետք է սաես, ինչոււ է դա հայրենիք և ինչպիսին է նա։ Ցորաքաչյուրը «ազգ» իր «հայրենիքը» վեր է դասում այլոց «հայրենիքներից» («հայրենասերների» հացի աղբյուրը)։ Հետևաբար՝ հենց ասեցիր «հայրենիք» արդեն մտել ես մարդու իրավունքների պոտենցիալ խախտման զոնա ( դիսկրիմինացիա)։
          « Թուրքը բռնաբարում է հայ աղջկա»…
          Հիմա գրում եմ երևույթի բոլոր հնարավոր տարբերակները, հատ-հատ կարդա, և ասա յուրաքանչյուրը ինչ ռեակցիա է առաջացնում։
          1 Թուրքը բռնաբարում է հայ աղջկա
          2 Թուրքը բռնաբարում է թորք աղջկա
          3 Հայը բռնաբարում է թուրք աղջկա
          4 Հայը բռնաբարում է հայ աղջկա
          Եթե դրանք առաջացնում են տարբեր ռեակցիաներ (մասնավորապես՝ առաջինը շատ ուժեղ, իսկ մնացածը ոչ այնքան..)))..), որեմն դու ընդհամենը «հայրենասեր» ես, կարդա վերևում..)))..
          Ինչ վերաբերվում է՝ թե ինչ կհամոզի «լրագրողը»… է, թող համոզի, որ «չհամոզի» ինքը սոված կմնա, իսկ դու ունես ընտրության իրավունք՝ համոզվես, թե չհամոզվես?..)))..

  3. David says:

    Սպանելուն դեմ եմ, նոր հարված կլինի , վախ, չէ…Հաագա և ցմահ: Մահը փրկություն է, զրկվում է տառապելու հնարավորությունից:Թե չէ կոորդինացիոն լիտոսֆերային զենքի առաջ բոլորը կսպանվեն ու հատուկենտ մարդ կփրկվի:Եթե դա չի արվում, ուրեմն սպանության բոլոր ձևերը անընդունելի են:Հավատացեք, կզայրացնեք աշխարհին, թեև դրանով կապացուցեք, որ ազգ եք, բայց որոշումը կխանգարի …

  4. Հայ says:

    Ա. դեպքում պետք է սպանել, իսկ Բ. դեպքում` սատկացնել, որովհետև թուրքը վատ է, իսկ հայի ազգանունով թուրքը` պահպանակ:

  5. Ruben says:

    2008 թվականի մարտի 1-ից 20-ը լրագրողների (լրատվամիջոցների) մեջ չգտնվեց Հունան Ավետիսյան:

  6. Hayk says:

    Я сегодня с ужасом смотрю на Украину, и думаю, что Р.Кочарян тогда принял единственно правильное решение!(имею ввиду ЧП)! Только очень жаль невинно погибших людей!

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Հայկ, ցավում եմ որ ռուսերեն լեզվի ստեղնաշար չունեմ, բայց «կաժետսա վի չեստնիյ կամունիստ, ս օստրո վիռոժեննիմ ԿԳԲ սկիմ ակցենտոմ…Ռասսիյա վաս նէ զաբուդետ… ս գորյաչիմ պրիվէտոմ վաշեմու դոռոգոմու Պուտինու…NO PASSARAN!

      • Գրիգոր says:

        ավելի լավ է ունենալ ռուսերեն ստեղնաշար, քան շատերի նման հայերեն ստեղնաշարով խոսել թուրերենով

    • Արսեն says:

      Երևում է ռուսական հեռուստատեսություն ես նայել ..)))…
      Դեպք առրթով մի հին անեկդոտ պատմեմ…
      Հարբածը մտնում է ավտոբուս, ավտոբուսի պոկվելու պահին, սիրտը խառնում է և ետ է տալիս իր դիմաց նստած մարդու վրա։
      Մարդը կատաղած ասում է.
      – էս, ինչ արեցիր, խոզ։
      – Խոզը դու ես, հլա վրետ նայի։
      Հանգիստ պատասխանում է հարբեցողը…)))…

  7. Rafael says:

    ԱՅյ Ուկարաինան հիմա լուրջ խնդիրների առջև է կանգնած հենց կամքից թույլ ղեկավարի պատճառով,100 ավել զոհ և քաղաքացիական պատերազմ երևի ցանկանում էիք,որ Քոչարյանն էլ վախենար ռադիկալներից ու չստացվեց,որովհետև նա Յանուկովիչ չի,այլ պատերազմ անցած իսկական գլխավոր հրամանատար ու չվախեցավ ու իր ժողովչդին ռադիկալների ձեռքը չգցեց ՀԱՎԵՐԺ ՌԵՍՊԵԿՏ ՍԵԴՐԱԿԻՉԻՆ ՄԻԱՅՆ ՀԻՄԱ Է ԵՐԵՎՈւ ԹԵ ԻՆՉԻՑ ՆԱ ՄԵԶ ՓՐԿԵՑ,ՄԵՐ ԻՍԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԾՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ,ԱՆՎԱԽ Ու ՔԱՋ ՔՈԱՐՅԱՆԸ

  8. Rafael says:

    Նայեք Յանուկովիչին և մասնատված Ուկրաինային տիկին,ես ընդամենը այդ մարդու տվյալ պահին դրսևորած կամքի պատասխվանատվության զգացումի մասին եմ խոսում և միայն այդքանը,բայց իհարկե կան մարդիկ ովքեր այլ՝հակապետական և հակասահմանադրական մոտեցում ունեն,այդ մարդկանց համար խորթ է պետականությունը,պետությունը,օրենքը այսինքն տափաստանային ցեղերի կանոններոն են առաջնորդվում իհարկե նրանց համար անհասկանալի է իմ մոտեցումը դա էլ նորմալ է։

    • Մարիամ says:

      Նպատակս չէ քննարկել Քոչարյանի` մարտի 1-ին կայացրած որոշման ճիշտ կամ սխալ լինելը: Այդուհանդերձ, իմ համեստ կարծիքով, ճիշտ որոշում էր այդ պահին արտակարգ իրավիճակ հայտարարելը: Իմ հարցն էր միայն. արդյոք Դուք Քոչարյանին իսկապես ՄԵԾՆ նախագահ եք համարում, թե Ձեր գրածը կատակ էր: Բայց Ձեր վերջին մեկնաբանությունը ոչ ուղղակիորեն տվեց իմ հարցի պատասխանը` ԱՅՈ:
      Հարգելի Ռաֆաել, ուրախ եմ, որ Ձեզ համար պետականությունը և օրենքը խորթ չեն և Դուք չեք առաջնորդվում տափաստանային ցեղերի կանոններով: Շատ կցանկանայի, որպեսզի մեր բոլոր քաղաքացիների համար, առավել ևս մեր նորագույն պատմության 3 նախագահների համար նույնպես այդպես լիներ: Այդ դեպքում միգուցե իշխանությունների կողմից թալանը և ‘զոռբայությունը’, ամբողջ տնտեսության մոնոպոլիզացիան և համատարած անպատժելիության մթնոլորտը որոշ անձանց կողմից որպես հերոսություն և խոհեմություն չդիտարկվեին:
      Շնորհակալ եմ, իմ հարցը չառհամարհելու և Ձեր կարծիքը ինձ հետ հարգալից տոնով կիսելու համար 🙂
      Հարգանքներով` Մարիամ Սարգսյան

  9. Hayk says:

    Ув. Галуст, не надо хамить!…… По моему, руководить государством—-оооооочень сложно! Люди с трудом руководят даже с собственной семьей! И считаю, что с тремя президентами нам повезло!

    • Արսեն says:

      Если а обществе много таких как вы, «считающих» что, с тремя призидентами вам повезло ..)))… тогда, ждите четвёртого президента из этой же серии, с ним вам повезет ещё больще..)))…

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Հայկ, իմ համոզմամբ երկրի տերը եվ ղեկավարը պիտի լինեն երկրի քաղաքացիները այլ ոչ թե ընտրությունները կեղծած եվ իշխանությունը ուզուրպացրած Նազարները … Ձեր մտայնության մեջ դեռ գերիշխում է Խորհրդային տարիների մտայնությունը « մի գովորիմ Լենին պոդռուզեմայեմ պարտիա…» Դուք մինչեվ հիմա համոզված եք որ 6 օլիգարխների դրածո Պուտինը, որին Ելցինի ընտանիքը «վաճառեց պետությունը», Ռուսաստանի իրավական ՂԵԿԱՎԱՐՆ Է: Իհարկե եթե հաշվի առնենք այն որ խեղճ Ռուս ժողովրդին (գուցե եվ մեր ժողովրդին) իրենց պատմության ընթացքում Քաղացիական արժանապատվության զգացում շատ հազվադեպ անգամներ են ունեցել (իհարկե ամենավերջինները պսիխոպատ Հիթլերն էր եվ Ելցինի իշխանության դեմ «պուտչը» …): Երկիրը պիտի ղեկավարի քաղաքացիական հասարակությունը , ոչ թե պրոպագանդայով ժողովրդին ստրկացրած խրթվիլակը…

  10. Rafael says:

    Ստիպված եմ Ձեզ կրկին հակադարձել հարգարժան Մարիան և ոչ այն պատճառով,որ Ձեզ հետ համաձայն չեմ,այլ պարզապես ինձ թվում է Դուք մի փոքր մոլորության մեջ եք և փնտրում եք,երբ կարծում եք,որ Հայաստանի նման երկիրը կարող է շատ զորեղ և ինչպես Դու եք ասում Մեծն ղեկավար ունենալ։Հավատացեք ինձ դա անհնար է,առհասարակ մեծ տրամաչաթի կերպարները սովորաբար մեծ երկրներում են լինում,այսինքն միայն այդ մեծ երկրների մասշտաբների մեջ է միայն նկատելի լինում այդ մեծությունը և ես սա հիմա գրում եմ,որովհետև մեր կողմից շատ հարգված խմբագիրը նույնպես մշտապես այդ անիմաստ փնտրտուքի մեջ է։ Ահա խնդրեմ դիտարկեք ողջ աշխարհը,ժամանակակօց,արդիական և իրական աշխարհը,ոչ թե ուտոպիստական լեգենդները և կտեսնեք,որ ամենուր պատկերը գրեթե նույնն է,համենայն դեպս տարբերությունը աննշան է կոռուպցիայի առումով։Էականորեն տարբերվում է Բելոռուսիան,Հյուսիսային Կորեան և գուցե Կուբան,իհարկե Սինգապուրին մոռացա,ավելի ճիշտ սինգապուրյան բռնապետին,ով նեկայումս որոշ մարդկանց կողմից անարդացիորեն ֆետիշացվում է,սակայն Սինգապուրում մինչ օրս կան պատժետեսակներ,որոնք միջնադարն են հիշեցնում,օրինակ հարբած ավտոմեքենա վարելու համար մտրակով ծեծ և դա կատակ չէ դա այդպես է..Լուկաշենկոյի և Կիմերի մասին կարծում եմ խոսելն անգամ ավելորդ է և չեմ կարծում թե մեզանից որևէ մեկը Լուկաշենկոյի,Կիմի կամ Լի Կուան Յու-ի նման ղեկավարին հաճույքով հանդուրժեր։ Հետևաբար այդ մեծ գործերի ետևում սովորաբար գերտերություններ են կանգնած իրենց մաշտաբներով և պրոպագանդիստական հզոր մեքենայով ,իսկ Եվրապայի թվացյալ դրախտը դա չի կարող չափանիշ ծառայել,քանզի նրանց բարեկեցության և հարստության հիմքում նույնպես զորեղ կերպարներ և գերտերություններ են կանգնած սկվող դեռ Կրոմվելի,Ռոբերսպիերի,Բիսմարկի,Նապոլեոնի և այլ զորեղ կերպարների ժամանակներից,մենք ոչ նման ժառանգություն ունենք ոչ էլ այդպիսի պատմական և քաղաքական դրական փորձ և մեր բոլոր,գրեթե բոլոր պատմական փառավոր էջերը կապված ԽՍՀՄ-ի հետ,երբ մեր զինվորները և սպաները ողջ Եվրոպան տրորելով հասան Բեռլին,բայց այդ իմպերիան էլ ցավոք փլուզվեց և ներկայումս Հայաստանը նման է ծնողին կորցրած երեխայի և ահա ասացեք խնդրեմ ի՞նչ սխրանքներ եք սպասում այսպիսի վիճակում գտնվող պետության ղեկավարներից և չմոռանանք,որ այդքանի հետ մեկտեղ նաև գտնվում ենք գերիսլամական տարածաշրջանում՝շրջապատված հետամնած և բավական զորեղ և մեր նկատմամբ թշնամական տրամադրված երկրներով։ Համաձայնեք,որ այսպիսի մթնոլորտում Պուտիններ կամ Բիսմարկներ չեն ծնվում և եթե ծնվեն էլ, ապա ցավոք կմնանան աննկատ։

    • Արսեն says:

      Այդ դեպքում պետք է փոխես №7 մեկնաբանությունը ..))).. այնտեղ նկարագրված «ՔՈՉԱՐՅԱՆՒՆ» վերագրել ես 1.32 ԳԱՐԻԲԱԼԴՒ պատմական արժեք..))))…

    • Ruben says:

      Դու առաջինը մի տուն կառուցիր քո սեփական հողի վրա սեփական ձեռքերով, ծառ տնկիր, Հայ էրեխու տեր դարձիր, պաշտպանիր քո սեփական հողն ու տունը, եւ հետո հայերից խոսա…

    • Մարատ says:

      Պուտիններ կամ Բիսմարկներ …
      Հա-հա-հա-հա …

  11. Արսեն says:

    ՀԱՐՑ Ա. Աբրահամյանին.
    Ւսկ ինչ գնով էիք պատրաստվում վաճառել միայն սպիտակ թերթերից կազմված «Առավոտի» համարը? ..)))…

  12. Spartak says:

    Հարգելի Արամ Աբրահամյան, այս ինչ օրն եք գցել մեր հայրենակիցներից շատերին: Դեմ չեմ, հանդես եք գալիս հետաքրքիր, մտահոգիչ, ,,ակտուալ,, հոդվածներով, բայց ներող եղեք, ,,սեփականաշնորհած,, մի խումբ մեկնաբաններ ունեք, ովքեր պարտադիր իրենց պարտքն են համարում թանաքը չչորացած՝ արձագանքել:Հետևել եմ, առաջին մի քանի արձագանքներն առնչվում են թեմային, հետո մեկնաբանները խորանում են, խորանում, կյանքի նկատմամբ փիլիսոփայելու մարմաջը նրանց հասցնում է հաճախ նույնիսկ միմյանց վիրավորելու աստիճանի:Թեման թողած՝ փիլիսոփայում են: Հասկանում եմ՝ յուրաքանչյուր լրատվության ու լրագրողի համար հաճելի է, բայց…Հիշում եմ, յուրաքանչյուր հաղորդումիցս հետո սկսվում էր նամակների հեղեղը:Հիմա էլ նույն բանն է: Մեկ առ մեկ կարդում էի, արձագանքում:Նույնիսկ նամակների հիման վրա հաղորդում պատրաստում:Մի բան, որ չես ասի այս պարագայում:Մեկնաբանությունները երբևէ նոր բան գրելու առիթ տվե՞լ են Ձեզ: Չեմ կարծում:Բան չունեմ ասելու, թող գրեն, միայն իմ շատ հարգելի հայրենակիցներին կխնդրեի սկզբում նշեին, թե իրենք որ երկրի փափուկ անկյունից են հայրենասիրության դասեր տալիս մեզ՝ հայաստանցիներիս:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Սպարտակ: Իսկապես կան մի շարք մենաբանողներ, որոնք, անկախ նրանից, թե ինչի մասին է հոդվածը, մշտապես նույն բաներն են գրում: Նման մեկնաբանությունները չեն կարող միտք շարժել: Բայց եթե մարդիկ այդպիսի մեկնաբանություններ գրելով, իրենց սիրտն են հովացնում, էլի լավ է: Շնորհակալություն ուշադրության համար:

    • Արսեն says:

      Ւսկ «Հայաստանցիները» ինչ է, աստծու ընտրյալ ժողովուրդն են, որ նրանց նույնիսկ խորհուրդ տալ չի կարելի? ..))).. Թե այնքան խելոք են, որ ապրում են աշխարհի ամենալավ, ամենազարգացած, մարդու իրավունքները հարգող և օրինապահ երկրում?…)))…
      Հիմա պատասխանիր 2 հարցի։
      1. Եթե այդքան խելոք եք, ինչու է ձեր երկիրը այդպիսին?
      2. Եթե այլ երկրներից ձեզ խորհուրդներ պետք չեն, ապա ինչ է պետք? Միայն փող?

      • Արսեն says:

        Խորհուրդ. ..))).. քանի քո երկրի տարեկան ՀՆԱ/ բնակիչ հարաբերությունը 3500 դոլար է, Ջինի գործակիցն էլ յորաքանչյուր խելքը գլխին մարդու մուտ ջղաձգության նոպա է առաջացնում ինֆարկտի նախանշաններով, հանգիստ լսի այն բոլոր մարդկանց խորհուրդները, որոնք ապրում են ավելի բարվոք երկրներում և աշխատի հասկանալ թե ինչ են ասում։
        Հենց որ ՀՆԱ/ բնակիչը կդառնա 103000 դոլար տալեկան (Լյուքսեմբուրգ), սոցիալական արդարությունն էլ կլինի ընդունելի՝ իրավունք կունենաս (բարոյական) ոչ մեկի խորհուրդը չլսես։ ..)))..

        • Հրանտ Պապիկյան says:

          Երկար ժամանակ է չէի եղել համացանցում, մտածում էի` ահագին բան բաց թողած կլինեմ: Արագ կարդացի այս էջի բացթողածս և ասեմ, որ ոչինչ չի փոխվել` Կարգին թերթ, հավասարակշռված ու լուրջ խմբակրականներով, որը միշտ մի քանի հազար անգամ ընթերցված է լինում, բայց ինչպես միշտ տակը կան մեկնաբանություններ, որոնք միշտ այնքան կանխատեսելի են ու կրկնվող, որ հեղինակները կարող էին միայն իրենց անունը գրել և տակը բազմակետ` իբր մեկ է գիտեք ինչ եմ գրելու…:
          Օրինակ հենց Դուք` Արսեն, Իրո՞ք Ձեզ ներշնչել եք, որ Դուք թունդ “եվրոպացի” եք))) Հայաստանին էլ “ձեր երկիր” եք ասում? Ինչ ծիծաղելի եք,ազնիվ խոսք)))… Իսկ “ձե՞ր երկիրը” որն է, կասեք՞: Ախր մենք լավ, թե վատ, բայց ունենք այդ “ՄԵՐ ԵՐԿԻՐԸ”… Ախր Դուք այդ չունեք, ո՞նց կարող եք Դուք մեզ խորհուրդ տալ այ ընկեր…
          Այն փաստը, որ Դուք ամեն օր, մոլեռանդության հասնող պարտաճանաչությամբ գալիս եք այս էջ` մեզ “խորհուրդներ տալու”, դա միայն մի բանի նշան է` Դուք ինքներդ Ձեզ ուզում եք համոզել, որ Դուք իրոք Ձեր նկարագրած կերպարն եք, այլ ոչ թե մի սովորական երևույթ, որը կոչվում է` անհայրենիք մարդ, գաղթական…
          Եթե “մեր երկիրը” ինքնակամ լքել եք և մի բան էլ հպարտանում եք դրանով, ինչո՞ւ “ձեր երկրի” մամուլի էջերը չեք մրոտում???: Մի տեսակ չի բռնում այս ամենը Ձեր ազատ և հպարտ եվրոպացու կերպարի հետ, ավելի շատ “վշտացածություն” և թերարժեքություն է հիշեցնում…

          • Արսեն says:

            Պապիկյան մի կրկնվիր։ Ձեր երկրում իմ հարազատները պատանդ են մնացել ձեր նմանների ձեռը։ Ւսկ քե կոնկրետ քեզ ինչը ինչ է հիշեցնում, դա իմ մտահոգությունների մեջ չի մտնում։ Ամեն անգամ կառչոմ ես «եթե դու այդքան Եվրոպացի ես…» մեկընդմիշտ հիշի՝ չկա Եվրոպացի, Հայ, Ռուս, Կազախ կամ Ճապոնացի… կան երկրներ, որոնք իրենց քաղաքացիների համար ապահովվում են տարբեր կենասպայմաններ… ձերը դժողք է՝ այդ թվում նաև քո խելքից։

          • Հրանտ Պապիկյան says:

            Արսեն ջան, սա ուղղակի մի փոքրիկ թեստ էր, որը ապացուցում է, որ Դուք այս էջը այցելում եք ոչ թե հոդվածներ կարդալու, այլ ինքնահաստատվելու համար: Ես հատուկ գրեցի երկու օր առաջ Ձեր կողմից մեկնաբանությունախեղդ արած հոդվածի տակ, և պարզվեց որ Դուք փաստորեն հերթապահում եք այստեղ, հավանաբար նաև անհամբերությունից շուրթերը կծոտելով` երբ “փայլատակելու” առիթ չկա: Դա ամենևին հետևողականություն չի, այլ ուշադրության և շփման պակաս և պահանջ…
            Ես ամենևին չէի կասկածում, որ արձագանքելու եք: Մի քիչ զարմացա, որ կես ժամից ավել տևեց, և նույնիսկ որոշեցի, որ մեկ ժամից ավել չպատասխանեք, ապա հավանաբար ես մի քիչ թանձրացնում եմ գույները: Բայց ավաղ` Դուք 59 րոպեից ավել չդիմացաք, այն էլ հավանաբար այն պատճառով, որ թերթում էիք անցած ամսվա հոդվածները` հանկարծ մի ուշացած ընթերցող Ձեր մեկնաբանություններից մեկին պատասխանած չլինի և մնա անպատասխան…
            Դուք, բնիկ եվրոպացիներդ, սիրում եք Ձեր դարդ ու ցավերով կիսվել անձնական հոգեբանների հետ: Պատմեք նրան այս բարդույթի մասին, կարող է նա Ձեզ օգնի ազատվել այս կախվածությունից, այլապես դժվար է հավատալ Ձեր գրածին` “Ես լավ աշխատող եմ, ոչ մի երկիր իինձանից չի հրաժարվի…” Ես` ի դեպ, իմ համացանցամոլ ենթականերին հեռացնում եմ աշխատանքից:
            Հորդորում եմ` զբաղվեք այս խնդրով, քանի որ Հայաստանին դժվար թե, բայց “եվրոպային” գոնե դուք հուսով եմ պետք եք: Ձեր մասին չեք մտածում` եվրոպայի մասին մտածեք…
            Հ.Գ. Այս մեկնաբանությանը եթե կարող եք` մի պատասխանեք: Դա կլինի առաջին քայլը դեպի ապաքինում:

          • Արսեն says:

            Այստեղ եղել է պատասխան, խմբագրի քննադատությամբ, որը մոդերատորը ջնջել է։

          • Եթե միայն քննադատություն լիներ՝ չէր ջնջվի: Կայքում մեկնաբանություններ հրապարակելու կանոնների խախտում կար: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց… Մնացածը՝ ինչպես մեր կանոններում է:

          • Արսեն says:

            Համաձայն չեմ։

          • Հրանտ Պապիկյան says:

            )))))))))))))))))))))))))

  13. Rafael says:

    Պարոն Աբրահամյան եթե Ձեր խոսքերը նաև ինձ էլ են վերաբերվում,ապա պատասխանեմ լիարժեքորեն,որ չմտածեք թե չենք պատկերացնում ինչ ենք գրում,։Ձեր այս հոդվածը որոշակի ռեվերանս է դեպի անգարգությունների կազմակերպիչները և դժգոհություն Ռոբերտ Քոչարյանի իրականացրած կանխչ գործողություններից,ինչի մեջ իհարկե մտնում է ժամանակավորապես մամուլի գործունեթյան վերահսկումը պետության կողմից։Այո,այդ քայլերով Քոբերտ Սեդրակի Քոչարյանը կատարում էր իր պարտքը ժողովրդի առջև և նրա որոշումները բխում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից։Արդյունքում Ռոբերտ Սեդրակիչին հաջողվեց կանխել հետագա անկարգությունները և ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը և նա դա արեց այն պարագայում,երբ արդեն ՀՀ նախագահ էր ընտրվել մեկ այլ անհատ և դե ֆակտո,Քոչարյանը սեփական կյանքը վտանգի դրեց միայն պատասխանատվության զգացումից դրդված և ապացուցեց բոլորին,որ ինքը իրոք արժանի էր այդքան տարիներ լինել ՀՀ նախագահւ պաշտոնում։ Իսկ Ձեր և Ձեր կոլեգաների նմանատիպ հոդվածները,հատկապես այս՝ուկրաինական իրադարձությունների ֆոնի վրա առնվազն կողմնակալ են և ես կարծում եմ,որ գոնե Ուկրաինան տեսնողները կարող են գնահատել այդ մարդու արարքը և հակադարձել բոլոր հակառակ պնդումներին։ Կասեմ ավելին,Ռոբերտ Քոչարյանը 2008-ի անկարգությունները կանխելու համար արժանի է ամենաբարձր պետական պարգևների և Ազգային հերոսի կոչման։ Դուք կարծում եք,որ փխողներում և մութ անկյուններում է որոշվում երկրի ճակատագիրը,իսկ ես համարում եմ,որ ՀՀ նախագահի աշխատասենյակում և Կառավարության շենքում։ Դուք պաշտպանում և սատարում եք ամբոխավարներին և խռովարարների,իսկ ես օրինական իշխանությանը և պետական մտածելակերպ և մոտեցում ունեցող անհատներին,իսկ եթե դա Ձեզ դուր չի գալիս կարող եմ Ձեզ պատկանող կայքում այլևս գրառումներ չանել։

  14. harut says:

    Յարգարժան բոլորդ
    Եթէ երկրի բնակչութեան արդար պահանջները հետապնդող մամուլը եւ ցուցարարները կը նկատէք
    ԽԱՆԳԱՐԻՉՆԵՐ եւ ՄԻԼԻԱՌԱՏԷՐ նախագահ մը ՀԵՐՈՍ ուրեմն ոչինչ հասկցած էք քաղաքացիին իրաւունքներէն որուն ՀԱՅՐԵՆԻՔԸ պարտի տէր կանգնիլ նոյնիսկ եթէ այդ իշխանութիւնը մահերով եւ բռնութիւններով գրաւած է այդ աթոռները։
    ՄՆԱՑԵԱԼԸ ՊԱՐԶ ՍՈՓԵՍՏՈՒԹԻՒՆ Է որ կրնայ յաւիտեան եւ անվերջ երկարիլ։

  15. Spartak says:

    Հարգելի Արսեն, գրածդ կարդացի, և տրամադրությունս անմիջապես ընկավ քո ,,ձեր երկիրը,, արտահայտության համար:Որքա~ն կուզեի, որ գրեիր ,,մեր երկիրը,,:Նման դեպքում պատասխանելու բան չէի ունենա:Չկարծես ես դեմ եմ մարդու ազատ տեղաշարժին՝ ուր ուզում է թող ապրի:Բայց խորհուրդ տալն է ինձ համբերությունից հանում:Հայրենիքը խորհուրդներով չեն սիրում:Հայրենիքը մանկահասակ երեխա չէ, որ խորհրդովդ փրկես նրան՝ ճանապարհից չշեղվելու համար:Հայրենիքին կոնկրետ գործեր են պետք:Հայրենիքում մի քարի վրա երկրորդն են դնում, ինչպես ասում են՝ ծառ են տնկում,հայրենիքի համար զավակներ են ծնում և ուղարկում հայրենիքի սահմանները պահպանելու: Իսկ ինչ վերաբերում է փողին…Հենց այդ չարաբաստիկ փողի համար են լքում հայրենիքը, լքում են, որ կուշտ ուտեն ու ապրեն իրենց պատկերացրած բարեկեցիկ կյանքով:

    • Հրանտ Պապիկյան says:

      Սպարտակ ջան, ում և ինչ ես ուզում բացատրել, եղբայր…

    • Արսեն says:

      Ես էլ եմ նույնը ասում, տնկի ես էլ գամ տեսնեմ, հիանամ, զարմանամ, լաց լինեմ… ասեմ էս ինչ հիանալի երկիր է, ինչպես է հարգում իր քաղաքացուն… մոտս ցանկոթյուն առաջանա անպայաման Հայաստանում ապրել…
      Ես լավ աշխատող եմ, ոչ մի երկիր իինձանից չի հրաժարվի… այդ թվում նաև հայաստանը՝ եթե այն այնպիսի երկիր լինի որ, ոչ թե «հայրենասերի» և «լավ տղու» կարիք ունենա այլ աշխատողի և իր աշխատանքով արժանավայել ապրել ցանկացողի և կարողացողի։

    • Armen says:

      Հարգելի Սպարտակ,

      Մեր Հայոց հայրենիքը, եթե անձ լիներ շուտվանից իր վրա ապրողներից փախած ու ազատված կլիներ, դեռ 18 տարի առաջ , երբ իրա անունը հոլովելով ու իբեր անկախություն հռչակեցին, բայց ժողովուրդին ստրկացրին ,1 նախագահական ընտրությունները կեծելով ավազակապետության հիմքերը գցեցին: Հիմա էլ պատե ու անպատեհ ամբիոններից բուրժուական հեղափոխություն են բղավում:
      Կոնկրետ գրեմ: Ինչպես գիտենք ավազակապետության հիմնադիրը մեր հայրենքի վրա, Լ. Տեր-Պետրոսյանն է, ժողովուրդի մի մասը պատերազմի տարինռրին ճակատում էին կոտորվում , իսկ մյուս մասե սովից ու ցրտից, իսկ մեր հարգարժան Լ. Տեր-Պետրոսյանը հափշտակում էր պետական միջոցնեիը իրա յուրաինների հետ ու այսօր էլ հայրենիքիս գլխին բուրժուա է ուզում խաղալ: Կստարեք պաիզ հաշվարկներ, թե այդ ժամանակ Լ.Տ-Պ ինչպես կարողացավ իր նախագահի աշխատավարջով իր դղյակը կառուցել, որում այսօր ապրում է: Ես կառաջարկեմ, եթե ինքը բուրժուական հեղափոխություն է ուզում անել, նախ պետք է հետ վերադարձնի մեր հայրենիքից թալանածը և ինքը 80 ականների վերջի ունեցվացքի մակարդակով, սկսի իր բուրժուական հեղափողությունը:
      Այստեղ շատ է խոսվում, դրսից կամ ներսից մեկ մեկու խորհուրդ տալու կամ չտալու մասին կամ էլ հայրենիքը ումն է, իմ կարծիքով, մեր հայրենիքը `Հայաստանը, ոչ մեկին էլ չէ, դա բոլորին է, ով իրեն հայ է համարում ու անկախ որտեղ է ապրում:
      Իմ կարծիքը Հայաստանից հեռանալու մասին, նախ ոչ մեկը հայրենիքը չի լքել կամ լքում, այլ այդ հայրենիքի վրա իշխող իշխանությանը, չնտունելով նրան: Այսօրվա դրությամբ Հայաստանում նոր անկախ պետության հիմքերը այնպես դրվեց, որ առանց այրունի եւ մեծ ցնցումների հնարավոր չէ պետության կառավարողների առումով փոփոխություն մտցնել, մի խոսքով զոռբաները ու ավազակները եկան 90 ականին իշխանության ու տեսակից մյուսին է փոխարինվում, բայց էությունը նույնն է մնում, միտեսակ ցիկլի մեջ են ընկել:

  16. Spartak says:

    Արսեն, ինչ լավ է, որ Հայաստանում չես ապրում, որքան կցանկանայի, որ բոլոր արտագաղթածները քո հոգեբանությունն ունենային, և իմ ցավը խորը չլիներ:Հաստատ քո ու քո նմանների կարիքը Հայաստանը չունի:Մարդ էլ այդքան չսիրի հայրենիքը:Ես այսպես գրելու իրավունք ունեմ, որովհետև իմ երկու տղաներն այսօր ծառայում են Արցախում, պահպանում են հայրենիքի սահմանները:

    • Արսեն says:

      Ես էլ եմ շատ որախ, որ ես հայաստանում չեմ ապրում։. Շատ որախ եմ նաև, որ քո սիրտը ազատել եմ իմ համար ցավելու անհրաժեշտությունից։ Ես իմ գլխի ճարը արդեն տեսել եմ։ Իսկ դու աշխատիր լավացնել այն երկրի վիճակը, որի «հայրենասերն» ես դու։ Այնքան լավացրու, որ երբ քեզ որևէ մեկը փորձի խորհուրդ տալ՝ կարողանաս ասել. « Երկիրը, որտեղ ես ապրում եմ ավելի հարուստ է, սոցիալապես ավելի արդար է, մարդու իրավունքները ավելի լավ են պաշտպանված քան քոնում է, ձայնդ կտրի»։
      Քանի դա չես արել, գլուխդ կախ լսի բոլոր խորհուրդները, մեջը քո համար անպայման օգտակար բաներ կլինեն։

    • Արսեն says:

      Ինչ վերաբերվում է թե ում «նմանների» կարիքը ունի հայստանը, դա կարող էիր և չասել..))).. քո « նմանները» արդեն ամեն ինչ արել են, որ իմ «նմանները» երկրից փախչեն, բայց դրանից երկրօդ վիճակը, ոնց որ չի լավացել..)))..
      Հենց դա է ֆաշիզմը, ինչ-որ մեկը որոշում է թե, որ «նմանները» պետք չեն։

  17. Ditord says:

    Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – ին՝

    Утечка документов показывает, что США спонсировали госпереворот на Украине через ЮЭсЭйд (дескать Гуманитарная Организация Американская Помощь”! https://voiceofrussia.com/news/2014_03_03/USAID-got-Maidan-coup-up-and-running-media-6362/ ,,,

  18. Spartak says:

    Հարգելի Արմեն, դու մնա քո կարծիքին, ես՝ իմ:Այլևս չեմ վիճելու քո և Արսենի սուբյեկտիվ կարծիքների համար: Հենց սկզբից ասեմ, որ ներկա և նախորդ ոչ մի նախագահներին երբեք չեմ փառաբանել:Նրանցից միշտ դժգոհ եմ եղել, բայց նրանց ընդունել եմ որպես երկրի խորհրդանիշեր:Ասում ես՝ Լ.Տեր-Պետրոսյանին որտեղի՞ց այդքան փող, որ այդ դղյակն է կառուցել:Նախ դա իրեն պետությունն է նվիրել, այդտեղ ժամանակին ապրել է Աղասի Խանջյանը և հետո՝ Հայաստանի առաջին նախագահն է, հասկանո՞ւմ ես, ո՞ւր ապրեր, որ քո և քո նմանների սիրտը հովանար: Տարիներ առաջ էր, հեռուստատեսությամբ Լևոնին էին ցույց տալիս, թե Ռոբերտին, լավ չեմ հիշում, տարեց բարեկամներիցս մեկն ասաց.,,Տեսեք հագուկապը, ինչ թանկանոց շոր է հագել,,:Եթե արձագանքեի, այդ պահին բոլորն ինձ իշխանամետ լրագրողի տեղ կդնեին:Իսկ ես դրանից միշտ խուսափել եմ:Ձայն չհանեցի, բայց առիթի դեպքում մարդկանց հասկացրել եմ, որ քո երկրի նախագահը / ինքը որքան էլ լավ ու վատ լինի / , պետք է ներկայանալի լինի:Որ իր երկրին չի կարողանում պահել, որ լեգիտիմ նախագահ չի, որ ժողովրդի կեսը դժգոհ է իրենից պետք է քրջոտ շորերով ներկայանա՞և հասարակությանը:Այն օրը Լատինական Ամերիկայի չեմ հիշում որ պետության նախագահի կենցաղը ցույց տվեցին, զզվելս եկավ: Հարգելի Արմեն, միակողմանի դատողություններ ու վերլուծություններ մի կատարեք: Հ.Գ. Մի խոսքով, ակամա ես էլ քաշվեցի շատախոսության մեջ:Հաճելի է :Շնորհակալություն ,,Առավոտ,,-ին:

  19. Armen says:

    Հարգելի Սպարտակ,

    Ասում եք Լ. Պ. ԻՆ պետույունն է նվիրել, որ պետությունը??
    Ես չեմ նախանձվում, միշտ ասել եմ ու կասեմ, արժանուն հալալ է նաև հարստությունը, երբ անձը իրա շրնորքի ու ունակուեյեւներով է վաստակում և սմենակարևորը մյսւսներին վատություն չի անում: Հագ ու կապի առումով, գիտակից ղեկավարը հատկապես պետության 1 դեմքը, եթե իր ժողովուրդը վատ վիճակի մեջ է ու նաև գոյության հարց է լսւծում, իրավունք չունի ճոխության ու շքռղություն,

    • Armen says:

      Հարցնում եք, ուր ապրեր, իրա տանը, որտեղ մինչև դա ապրում էր: Թե չի հարգելի Արամը զարմանում էր, ինչպես կարող էր ներկայիս Երևանի քաղաքագլուխը, ոչ մի օրինավոր եկամուտի աղբյուր/ներ ունենալով, կարճ ժամանակում մի քանի միլի. դղիակ է կառուցում, պարզ է, որ ինքն էլ է, Հայաստանի 1 նախագահի նման պետության ունեցվածաը ինքը իրեն նվիրում ու ավաղակապետության տռադիցիան շարունակում:
      Մեկ էլ, մեր հարգարժան Արամը , ով դեմոկրատ ու ազատամիտ է ներկայանում, այս հոտվածը ֆորումի հետ մեկտեղ այնպես է թաքցրել, որ մեծ դժվարությամբ կարողանանք գտնել: Ոնց զգացել եմ, ինքը չի սիրում , ռրբ իրա շեֆին Լ.Պ. քննադատում են:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31