Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտի 1-ը մարդկության դեմ հանցագործություն է

Մարտ 01,2014 10:00

Ipetitions.com. Առանց Մարտի 1-ի իրավական գնահատականի Հայաստանի Հանրապետությունում չի կարող ապահովվել իրավունքի գերակայության սկզբունքը, ժողովրդավարական ինստիտուտների բնականոն գործունեությունը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վերականգնումը:

Սույն հայտարարությամբ, դատապարտելով 2008 թվականի Մարտի 1-ի մարդկության դեմ իրականացված հանցագործությունը,

• կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին վճռական և պահանջատեր լինել հանցագործությունը կատարողներին, աջակցողներին և կոծկողներին պատասխանատվության ենթարկելու հարցում

• պահանջում ենք միջազգային կառույցներից հետևողականություն դրա արդյունավետ քննությունը խթանելու և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների դեմ կազմակերպված հանցագործություններին իրավական գնահատական տալու համար:

2008թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետությունում մարդկության դեմ կատարված հանցագործության անմիջական պատասխանատուների, հանցակիցների և կոծկողների ցուցակ /ոչ ամբողջական/

1. Ռոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ

2. Սերժ Սարգսյան, ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու

3. Տիգրան Թորոսյան, ՀՀ ազգային ժողովի նախագահ

4. Գագիկ Հարությունյան, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

5. Արթուր Բաղդասարյան, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

6. Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար

7. Միքայել Հարությունյան, ՀՀ պաշտպանության նախարար

8. Սեյրան Օհանյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ ՊՆ առաջին տեղակալ

9. Յուրի Խաչատուրով, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

10. Վլադիմիր Գասպարյան, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ

11. Աղվան Հովսեփյան, ՀՀ գլխավոր դատախազ

12. Գորիկ Հակոբյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ

13. Հայկ Հարությունյան, ՀՀ ոստիկանության պետ

14. Արարատ Մահտեսյան, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

15. Ալեքսանդր Աֆյան, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

16. Գրիգոր Գրիգորյան, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

17. Գեղամ Պետրոսյան, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ

18. Աշոտ Գիզիրյան, ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ

19. Բագրատ Խաչատրյան, ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատար

20. Անդրանիկ Միրզոյան, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ

21. Վահագն Հարությունյան, ՀՀ ՀՔԾ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար

 

Փաստահավաք խմբի զեկույցի համաձայն՝ 2008թ. մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով իշխանությունների կողմից ստեղծված օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ձևավորման և դրանք հանրության դեմ օգտագործելու համար ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից ապօրինաբար դուրս է բերվել զինվորական համազգեստ: Այդ նպատակով դուրս է գրվել համապատասխանաբար 950 հատ զինվորական կոստյում և 140 հատ գլխարկ: Բացահայտման ոչ ենթակա աղբյուրի պնդմամբ, դուրս է գրվել ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստից` թիվ 93353 զորամասի իրային ծառայության պետ Հարութ Բարսեղյանի անվամբ:

 

Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթուղթի համաձայն ուղղակիորեն մատնանշված է հինգ բարձրաստիճան պաշտոնյա և չորս պատգամավոր, որոնց թիկնազորին մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյում և 140 հատ գլխարկ:

1. Վաչիկ Ղազարյան, ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանի թիկնազորի պետ

2. Գագիկ Ծառուկյան, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր

3. Սուրիկ Խաչատրյան, ՀՀ Սյունիքի մարզպետ

4. Լևոն Սարգսյան, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր 5. Գագիկ Բեգլարյան, Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ

6. Հովիկ Աբրահամյան, ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ

7. Առաքել Մովսիսյան, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր

8. Մհեր Սեդրակյան, Երեւանի Էրեբունի համայնքի ղեկավար

9. Սամվել Ալեքսանյան, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31