Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը եւ Օլյան Ավստրալիայում փետրվարի 23-ի գիշերը երկրորդ որդին են ունեցել:
Նրանց կնքահայրը՝ Մուրադ Սարգսյանը, Aravot.am-ին տեղեկացրեց, որ ծնողները երեխայի անունը կորոշեն մոտ օրերս: Հարցին, թե Վախթանգը հետագայի ի՞նչ ծրագրեր ունի եւ ե՞րբ է մտադիր կրկին գալ Հայաստան, Մուրադ Սարգսյան ասաց, որ իր տեղեկություններով Վիկը մտադիր է ուժերը փորձել առանց կանոնների մարտերում եւ այժմ բանակցությունների մեջ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ