Պոլիկլինիկաներում մարտի 1-ից ծրագրվող համավճարների կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը: Այդ մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, ով առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի հետ միասին ընդունեց նախարարության շենքի դիմաց համավճարների կիրառման դեմ բողոքող ցուցարարների ներկայացուցիչներին:
Նախօրեին էլ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով որոշվել էր չկիրառել ախտաբանություն ունեցող հղիներին վերաբերող համավճարը, որը նույնպես նախատեսվում էր կիրառել վաղվանից:
Առողջապահության նախարարությունը իր կայքում նշում է, որ համավճարները չեն կիրառվելու, քանի որ դրանց ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտություն կա: Հարցին, թե այդ մեխանիզմները հստակեցնելուց հետո հնարավո՞ր է, որ ախտաբանություն ունեցող հղիների մասով կրկին որոշում կայացվի համավճարի վերաբերյալ, փոխնախարար Վահան Պողոսյանը պատասխանեց.- «Երբ մեխանիզմները կհստակեցվեն, երբ ավելի խորը կուսումնասիրենք, ապա կանդրադառնանք այդ հարցին»։
Պողոսյանը նաև ասաց, թե համոզված է, որ հղիները հիվանդանոցում հայտնվելիս ոչ պաշտոնապես վճարում են բուժանձնակազմին, և համավճարներ կիրառելու որոշումները ընդունվել էին ստվերի դեմ պայքարի համար:
Կարդացեք նաև
Փոխնախարարի հայտարարությունը այս որոշումների դեմ պայքարողների զայրույթը առաջացրեց: Նրանք խորհուրդ տվեցին ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարի ուրիշ մեխանիզմներ գտնել ու չմտնել քաղաքացիների գրպանները:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն»-ի կայքում