Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործության մասին հաղորդմանը ընթացք չտված տեսուչը դատարանում դժգոհեց ֆինանսական վիճակից. «Փաստինֆո»

Փետրվար 28,2014 18:45

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, այսօր սկսվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ էդգար Մելքոնյանի գործով դատավարությունը:

Ամբաստանյալ տեսուչը դատարանին խնդրեց տրամադրել հանրային պաշտպան՝ հայտնելով, որ իր խնամքին են գտնվում կինն ու մեկ տարեկան երեխան և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի կարող վճարովի փաստաբան ունենալ:   Դատարանը կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ՝ ամբաստանյալին պաշտպանով ապահովելու նպատակով:

Ըստ մեղադրական եզրակցության՝ Երևան քաղաքի թիվ 7 փոստային բաժանմունքում Երևան քաղաքի բնակիչ Գառնիկ Չոբանյանը հավաքված մարդկանց միջից դուրս գալու ժամանակ հրել և գետնին է գցել Երևան քաղաքի բնակչուհի Լիդա Կաթրջյանին, որի հետևանքով վերջինս կոնքազդրի կոտրվածքի ձևով պատճառվել է առողջությանը միջին ծանրության վնաս պատճառած մարմնական վնասվածք՝  տեղափոխվելով «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասները կարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728