Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները դատարանում են սպայական կոչման «առուվաճառքի» համար

Փետրվար 28,2014 18:00

Արտակ Հովհաննիսյանի եւ  Մեսրոպ Հունանյանի գործով ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ քրեական դատարան բողոք է բերել:

Դատախազությունը պահանջում է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով վճիռը և նրա նկատմամբ սահմանել պատիժ՝ ազատազրկում 3 տարի ժամկետով :
Նաեւ՝ բեկանել Մեսրոպ Հունանյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քր.օր. 70 հոդ. կիրառմամբ՝ պայմանականորեն չկիրառելու մասով դատավճիռը:
Տեղեկացնենք, որ Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «նա, աշխատելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքում դասակի ջոկի հրամանատար, ունենալով ոստիկանության ենթասպայի կոչում, 2012թ. հոկտեմբերի սկզբին, մորեղբոր` Մարտիրոս Մարտիրոսյանի միջոցով ծանոթացել է և նրա միջնորդությամբ համաձայնության է եկել Մեսրոպ Հունանյանի հետ` նրա միջոցով իրեն սպայական կոչում շնորհելու համար այդ հարցը լուծելու լիազորությամբ օժտված ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց` 3.253.040 ՀՀ դրամին համարժեք 8000 ԱՄՆ դոլար կաշառք տալու համար»:
Մեսրոպ Հունանյանի խնամքին 3 անձ էր, նրա բնակարանն արգելանքի տակ է 2013թ. ապրիլի 22-ից, իսկ Արտակ Հովհաննիսյանի խնամքին 4 անձ է: Հանցագործությունը բացահայտվել է  ՀՀ ոստիկանութ-յան ՊՊԳ և ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից անցյալ տարվա ապրիլի 22-ին :
Ի դեպ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այս նիստն անցկացվել է ամբաստանյալների միջնորդությունները բավարարելով՝ արագացված ընթացակարգով։
Դատարանը  հաշվի էր առել առաջադրված մեղադրանքների հետ ամբաստանյալների համաձայն լինելու հանգամանքը և հանգել էր այն եզրակացության, որ «մեղադրանքները, որոնց հետ համաձայնվեցին ամբաստանյալները, հիմնավորված են ու հաստատվում են քրեական գործով հավաքված ապացույցներով»:
Ուշադրության արժանի է այն, որ դատական քննությամբ «ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ » չեն արձանագրվել։
Մեսրոպ Հունանյանն ամբողջությամբ հատուցել է Ա.Հովհաննիսյանին պատճառված վնասը։
Դատարանը քննության էր առել  խափանման միջոցների հարցը, գտել՝ ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցները` ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728