Մոտ մեկ ժամ առաջ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, իր Ֆեյսբուքյան էջում տարածել է լուսանկարներ, եւ գրել. «Գտնվելով Հայաստանում՝ ես չէի կարող առիթից չօգտվել եւ չայցելել իմ վաղեմի ընկերոջը»: Նկարիչ Ռոբերտ Աբրահամյանի հետ Գիորգի Մարգվելաշվիլին ծանոթ է դեռ բանակային տարիքից, երբ ծառայում էր Էջմիածնում: Ռոբերտի հետ ծանոթացել է պատահաբար եւ 1987-ից ի վեր նրանք մտերիմ են ընտանիքներով:
Վրաստանի նախագահն այսօր այցելել էր նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: