Փետրվարի 28-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության “Իմ Հայաստան» համահայկական II փառատոնի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Ս. Հարոյանը:
Զեկուցողը նշեց, որ փառատոնը համակարգող աշխատակազմը ձեռնամուխ է եղել նախապատրաստական աշխատանքներին, սփյուռքի համայնքներին են ուղարկվել փառատոնի ծրագիրը, մասնակցության հայտադիմումներ: Արդեն ստացվել են առաջին հայտերը: Ընդլայնվել է աշխարհագրությունը: Ամբողջացվում է մշակութային շտեմարանը:
2013թ. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրամադրված գիտական եվ գիտակրթական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գ.Արշակյանը: «Թեմատիկ պատվերների արդյունավետությունը բարձրացնելու և այդ պատվերները իրականացնող համապատասխան կառույցների աշխատանքները գնահատելու նպատակով 2013 թ. ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հանձնարարությամբ և մասնակցությամբ գումարվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրամադրվող թեմատիկ հետազոտությունների դրամաշնորհների շահառուների 3 հավաք-քննարկում», զեկուցեց Գ. Արշակյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսատնտեսական վարչության կողմից կատարած աշխատանքների մասին զեկուցեց ֆինանսատնտեսական վարչության պետ Հ.Հովսեփյանը:
Քննարկվեցին ընթացիկ հարցեր:
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նախապատրաստական աշխատանքների ակտիվացմանը, սփյուռքի համայնքների իրազեկմանը: Նախարարը կարևորեց նաև սփյուռքագիտական հետազոտությունները, գիտական քննարկումները, թեմատիկ քանդիպումները: Նա մասնավորապես նշեց. «Յուրաքանչյուր հետազոտությունից մենք ինչ որ բան ենք քաղում մեր ծրագրերը արդիականացնելու համար»:
ՀՀ սփյուռքի նախարարը ամփոփեց փետրվարյան միջոցառումները և ներկայացրեց առաջիկա ծրագրերը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ