Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախի զգացումն է, որ վաղը շատերին հրապարակ չի տանի». Լեւոն Մութաֆյան (Տեսանյութ)

Փետրվար 28,2014 16:58

«Դա արդյունք էր կեղծված ընտրությունների, արդյունք էր երկրում ստեղծված բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի, արդյունք էր «բեսպրեդելի», որը տարիներ շարունակ իշխում էր երկրում եւ մարտի 1-ին ի վերջո հորձանք տվեց: Դա արդյունք էր իշխանությունների անհավասարակշիռ գործունեության եւ գործողությունների, միեւնույն ժամանակ այն ինքնավստահության, որ «մեզ ամեն ինչ կարելի է»,- այսօր՝ փետրվարի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, այսպես հիշեց 2008թ. մարտի 1-ը թատերագետ Լեւոն Մութաֆյանը:

Նա կարծում է, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը բերեցին մարտի 1-ի, որոնց նախադուռն էլ համարում է 1996 թվականի նախագահական ընտրությունները: Նա համոզված է, որ վաղը հանրահավաքը խաղաղ է լինելու, եւ իշխանությունները զենք չեն կիրառելու, քանի որ ժողովուրդը դասեր է առել. «Դասերի կողքին կա վախը, որ շատերը սարսափով են մտածում՝ ինչպե՞ս է բացվելու մարտի 1-ի առավոտը: Ու երեւի հենց այդ վախի զգացումն է, որ վաղը շատերին հրապարակ չի տանի»:

Իսկ գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը նշեց, որ ցավում է, որ մարտի 1-ը այլեւս չի ընկալվում որպես գարնան առաջին օր: Նա հայտարարեց, որ չէր ուզենա, որ մարտի 1-ը լիներ միջոցառումային օր. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մենք մարտի 1-ը տարին 1 անգամ ենք հիշում: Եվ վաղը, լինելով Ազատության հրապարակում, ես չէի ուզենա լսել վերամբարձ ճառեր եւ հետո քայլելով գնալ Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարգել սպանված երիտասարդների հիշատակը»:

Նա առաջարկում է մարտի 1-ին մոմավառություն կազմակերպել Մյասնիկյանի արձանի շրջակայքում, իսկ հետո քայլերթի ուղղությունը տանել դեպի Բաղրամյան 26:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728