Համահայկական ձմեռային 1-ին խաղերի ծրագրով Ծաղկաձորում անցկացվեցին սնոուբորդի մրցումները:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ներկայացված հայտերով մրցուղի պետք է մտնեին 33 սնոուբորդիստներ` 29 տղա եւ 4 աղջիկ: Սակայն մարզման ժամանակ վնասվածք ստացած Անի Ստեփանյանի բացակայության պատճառով աղջիկների պայքարն ընթացավ Երեւանի երեք ներկայացուցիչների միջեւ, որոնք դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. Լուսինե Հարությունյան, Մարիանա Թովմասյան, Լուսինե Բերբերյան:
Տղաների մեջ հաղթեց ծաղկաձորցի Հայկ Հայրապետյանը: Նրան հաջորդեց նրա համաքաղաքացի Կարեն Միրզոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Մոնթե Հարությունյանը` Հրազդանից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` panarmeniangames.am-ի