Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան դիմում է ՄԱԿ-ին

Փետրվար 28,2014 15:33

Ria.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան դիմում է ՄԱԿ-ին` խնդրելով հրավիրել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, ինչպես նաեւ Ղրիմում տիրող իրավիճակ վերաբերյալ մոնիթորինգ անցկացնել եւ քայլեր ձեռնարկել նրա ինքնիշխանությունը ոտնահարելու դեպքում:
«Պահանջում ենք Ուկրաինայի առանձին շրջանների, Ղրիմում իրավիճակի մոնիթորինգ անցկացնել: Իրավիճակն այնպիսին է, որ կարող է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը վտանգ ստեղծել: Էսկալացիայի դեպքում երաշխավոր պետություններից պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ից անհետաձգելի գործողությունների հասնել`Ուկրաինային` որպես Միջուկային զենք չտարածելու պայմանագրի անդամ պետության, օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, մեջբերելով որոշումը, որի ընդունմանն աջակցել է 230 պատգամավոր:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728