Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկայացվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ոստիկանության համագործակցության 2014 թվականի ծրագիրը: Անդրեյ Սորոկինը նշեց, որ չափազանց կարեւորում են Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը եւ պատրաստ են գործընկերության առավել ամրապնդմանը:
Անդրադառնալով համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ անցումային շրջանն արդեն անցյալ է, եւ, հավատարիմ որդեգրած գործելաոճին, ոստիկանությունը շարունակում է բարեփոխումների ծավալուն ծրագիրը: Ոստիկանության պետը կարեւորեց հատկապես ոստիկանության ծառայողների բարոյահոգեբանական վերափոխումը, ոստիկանության աշխատանքի թափանցիկությունը, ինչը կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու գրավականներից է:
Անդրեյ Սորոկինն իր հերթին գոհունակություն հայտնեց ոստիկանության ձեռնարկած քայլերի առնչությամբ՝ վստահեցնելով համակարգի աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն