Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Ես կուտակայինի լավագույն քարոզողը կլինեի, եթե…» (Տեսանյութ)

Փետրվար 28,2014 15:18

«Եկեք ոչ թե երազենք, որ Մայդան լինի, այլ հասկանանք՝ ի՞նչ մեխանիզմ մենք կարող ենք առաջարկել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին եւ համեմատելով այն Ուկրաինայի հետ: 

Ըստ պատգամավորի՝ եթե մենք ունենք պայքարի ռեսուրսներ, ապա դրանք պետք է օգտագործենք խնդիրների մասին խոսելու համար՝ լինի դա բանակցային սեղանի շուրջ, քննարկումների ժամանակ, թե այլ ձեւաչափով: Նա կարծում է, որ ցանկացած փոքրիկ խնդրի, ցանկացած փոքրիկ հարցի պետք է անդրադառնալ հենց այն պահին, երբ այն բարձրաձայնվում է:

«Եթե ունենք այդ ռեսուրսը, ինչի՞ նայենք այլ երկրերում ինչ են անում»,- ասում է Թ. Պողոսյանը եւ հավատացնում, որ այդ խնդիրները քննարկելով կարելի է հասնել դրանց լուծմանը եւ հիշատակում նախորդ տարվա նախագահական ընտրությունների կարգախոսներից մեկը՝ «հնարավոր է»-ն: «Եթե ինչ-որ բան չի ստացվում, չի նշանակում, որ հնարավոր չէ, մենք ինքներս մեր վրա պիտի աշխատենք, որ հասկանանք՝ արդյոք մենք ինքներս ճի՞շտ լեզվով ենք խոսում, արդյոք մենք ինքներս ճի՞շտ մոտեցումներով ենք ներկայացնում հարցը»,- ասում է նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են ԱԺ ոչ իշխանական ուժերը ձգձգում են կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Պետք է ճիշտ պատրաստվել, ճիշտ տրամաբանել»:

Խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին՝ նա նշեց, որ բարեփոխումներն անհրաժեշտ են, կուտակային մեխանիզմը փորձված մեթոդ է, իսկ պարտադիր երեւույթը, ըստ նրա, կրում է նաեւ մշակույթ ձեւավորելու խնդիր, որն ինչ-որ տեղ ընդունելի է. սակայն հարցն այն է, որ իշխանությունները չեն կարողանում հանրությանը բացատրել դրա կարեւորությունը. «Ես լավագույն քարոզողը կլինեի կուտակայինի, եթե ինձ կարողանային բացատրեին, որ սա լավ բան է»,- ասում է Թեւան Պողոսյանը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728