Եվրախորհրդարանը (ԵԽ) երեկվա լիագումար նիստի ժամանակ ընդունել է Ուկրաինայի հարցով բանաձեւ, որի հիմնական դրույթներից է՝ Ռուսաստանին հիշեցումն առ այն, որ վերջինս երաշխավոր է հանդիսանում Ուկրաինայի առկա սահմանների պահպանման համար: Բացի այդ, բանաձեւով նշվում է, որ անհրաժեշտ է Ուկրաինայում բողոքի ակցիաների ընթացքում գրանցված մարդու իրավունքների խախտման դեպքերը քննող անկախ հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաեւ՝ Կիեւին ֆինանսական օգնություն տրամադրելու համար դոնորների կոնֆերանսի անցկացումը:
Pravda.com-ի փոխանցմամբ՝ այդպիսով Եվրախորհրդարանը կոչ է արել Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերին եւ միջազգային ուժերին պատասխանատվություն ունենալ երկրի ամբողջականության պահպանման գործում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ