Փետրվարի 28-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ազդարարեց «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և մանր ֆերմերական արտադրության միջոցով» քառամյա ծրագրի մեկնարկը:
«Երկրի պարենային անվտանգության բնորոշման համար կարևորագույն ցուցանիշներից է ինքնաբավության մակարդակը: Պարենային անվտանգության բնագավառում քաղաքականությունը և համատեղ գործունեությունը պետք է ուղղվի այդ մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը բարձրացնելու վրա: Կարևոր կլինի համագործակցությունը, 2015, 2017թ.-ի պարենային համակարգի հայեցակարգի միջոցառումների մշակումը»-, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծփնեցյանը:
Լրագրողների հետ զրույցում տիկին Հակոբյանն ասաց, որ տեղական կառույցները, մարզային մարմինները և ֆերմերները մասնակցելու են ծրագրին: Ծրագիրն ուղղված է պարենային անվտանգության ռազմավարության մշակմանը. «Հայաստանում, ինչպես մենք գիտենք, կա պարենային անվտանգության հայեցակարգ, բայց չկա պարենային անվտանգությանն ուղղված ռազմավարություն: Եվ, քանի որ Հայաստանում կառավարության որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի վերջ մշակվելու է 2015-2025թթ.-ի գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն, ուստի կա համագործակցություն գյուղատնտեսության նախարարության հետ, որպեսզի այս ծրագրի շրջանակներում պարենային անվտանգության ռազմավարության բաղադրիչները նույնպես իրենց տեղը գտնեն»:
Ծրագիրը կնպաստի տեղական արտադրությանը, մասնավորապես` փոքրածավալ ֆերմերական արտադրությանը:
Առավել մանրամասն` տեսանյութում:
Կարդացեք նաև
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ